ՉԼ. Ինչ-որ բան չհերիքեց. Բավարիան և Լիվերպուլն ամեն ինչ կորոշեն Մյունխենում (տեսանյութ)

01:52 20.02.2019

Չեմպիոնների լիգա / 1/8 եզրափակիչ
1-ին հանդիպում

«Լիվերպուլ»-«Բավարիա»` 0:0 

Պատասխան հանդիպումը` մարտի 13-ին

Մարզադաշտը՝ «Էնֆիլդ» (Անգլիա) 

Հանդիպման մրցավարը՝ Ջանլուկա Ռոկի (Իտալիա) 

Մեկնարկային կազմերը՝ այստեղ

Հարցում. Ո՞ր ակումբը կհաղթի այսօրվա խաղում
«Լիվերպուլ»` 183 ձայն
Ոչ-ոքի` 17 ձայն
«Բավարիա»` 33 ձայն

Հանդիպման տեսությունը` ստորև.

 


Եվ վերջ: Հանդիպումն ավարտված է: Ափսոս` գոլ չեղավ: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին: Բարի գիշեր:

Մտածում էինք, թե ինչու խաղադաշտ մտավ Ֆրանկ Ռիբերին և հասկացանք Նիկո Կովաչի միտքը. փաստորեն այս հանդիպումը դարձավ ֆրանսիացու 100-րդը եվրագավաթներում: 

4 րոպե է ավելացնում հանդիպման մրցավարը:

 88՛ - Եվս մեկ փոփոխություն «Բավարիայի» կազմում. Խամես Ռոդրիգեսը լքում է խաղադաշտը: Նրան փոխարինում է Ռենատու Սանշեշը: 

85՛ - Նոյերի սեյվը: Գերմանացի դարպասապահն այսօր իրոք տանջվեց:

 

 82՛ - Փոխարինում «Բավարիայի» կազմում. Կոմանի փոխարեն խաղադաշտ մտավ Ռիբերին

75՛ - Կրկնակի փոփոխություն «Լիվերպուլի» կազմում. Ֆիրմինոյի և Կեյտայի փոխարեն խաղադաշտ են դուրս գալիս Միլներն ու Օրիգին:  

73՛ - Գերմանական հստակ շրջափակում:

Ժամանակն է գոլի, տղերք: Արդեն ծիծաղելի չէ: «Լիոն»-«Բարսելոնա» խաղում էլ բացի դարպասաձողերի ձայներից ուրիշ ձայներ չեն հնչել: 

69՛ - «Բավարիայի» երկրպագուները բողոքում են հանդիպման տոմսերի արժեքներից: Ասում են, թե տանտերերի երկրպագուները նույնիսկ ծափահարել են նրանց:

Ընթանում է հանդիպման Ալեքսանդր-Արնոլդը: Ը՛, կներեք: 66-րդ րոպեն:

Տանջված տղայի լուսանկար: Համեցեք:

60՛ - Մոտ մեկ ժամ սպասում ենք գոլի: Լավ չէ, լավ չէ: 

Հանդիպմանը հետևում է նաև «կարմիր գլխարկը»: Փաստորեն նա Դեյան Լովրենն է: Ժամանակները փոխվել են, «կարմիր գլխարկը» նույնպես: 

55՛ - Զգուշացում: Դեղին քարտ է ստանում Ջորդան Հենդերսոնը

Առաջին խաղակեսում նման հնարքով աչքի է ընկել «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան: Հնարքը կոչվում է «La Croqueta», կարող եք որոնել Google-ում ;) 

 

46՛ - Խորվաթ մասնագետ Նիկո Կովաչը ոգևորում է տղաներին:

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է: 

Խաղակեսն ավարտված է: 

45՛ - Ֆիրմինոն ևս աչքի ընկավ վտանգավոր պահով

 

Ահա և Լևանդովսկին: Եթե իհարկե կարոտել էինք նրան:

40՛ - Գոլային պահ Ֆաբինյոյի մասնակցությամբ: Գեղեցիկ կոմբինացիա էր: 

 

37՛ - «Լիվերպուլն» այնքան վտանգավոր պահեր է ստեղծում, որ մենք նույնպես խճճվում ենք: Չենք նախանձում «Բավարիային»:

35՛ - Մանեն շարունակում է լարվածության մեջ պահել թե՛ Նոյերին, և թե՛ «Բավարիայի» երկրպագուներին: 

 

33՛ - ՄԱՆԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵ!... Հարձակվողը մոտ էր «Բավարիայի» դարպասը գրավելուն: Սենեգալցին 10 մետրից վրիպում է: 

 

27՛ - Առաջին զգուշացումն այս խաղում: Զգուշացվում է Յոշուա Կիմիխը («Բավարիա»): Վերջինս բաց կթողնի պատասխան հանդիպումը: 

 

Գնաբրիին դուր է գալիս այս հանդիպումը: Իսկ Ձե՞զ:

16՛ - «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը չափազանց տարօրինակ և վտանգավոր է խաղում: Նման խաղով կարող ես գոլ ընդունել սեփական դարպասը: 

 

14՛ - Իսկ սա «Բավարիայի» վտանգավոր պահն է: 

 

12՛ - Հենդերսոնի հրաշալի փոխանցումն ու Նոյերի սեյվը:

 

 

12՛ - Մեկ րոպեի ընթացքում «Լիվերպուլն» ու «Բավարիան» գոլ խփելու հնարավորություն ունեին: 

0:05 - Թիմային բարի նկար: Այս ժպիտները կմնա՞ն մինչև խաղավարտ, թե՞ ոչ:

 - Խաղը մեկնարկած է: 

23:59 - Նոյերի համար հաջորդ հանդիպումը ՉԼ-ում կլինի 100-րդը: 

23:57 - «Լիվերպուլի» երկրպագուները կատարեցին You'll Never Walk Alone երգը:

23:55 - «Բավարիայի» երկրպագուները պատրաստ են

23:52 - Թիմերի խաղաշապիկներն այսօրվա խաղում.

23:50 - Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում Սալահը դարձել է 10 գոլի հեղինակ: 

23:49 - Կլոպը եվրագավաթների շրջանակում երբեք չի պարտվել «Էնֆիլդում» (13 հաղթանակ, 3 ոչ-ոքի): 

23:48 - Յոշուա Կիմիխը «Բավարիայի» միակ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի բոլոր խաղերին: 

23:47 - «Լիվերպուլն» ու «Բավարիան» միասին նվաճել են Չեմպիոնների գավաթը 10 անգամ: Միայն «Այաքս»-«Ռեալ» զույգն է գավաթը նվաճել ավելի շատ (17): 

23:45 - Կլոպի համար «Բավարիան» ամենածանր մրցակիցն է: 29 խաղից 16-ում գերմանացի մասնագետը պարտվել է «Բավարիային»: 

23:41 - Վիրջիլ վան Դեյկն այսօր չի խաղա որակազրկման պատճառով, սակայն նա հիմա խաղադաշտում է և ՈւԵՖԱ-ի կողմից 100 հազար եվրոյի չեկ է փոխանցում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին: 

23:35 - Չեմպիոնների լիգայի շրջանակում երկու ակումբների կազմում ելույթ է ունեցել 3 ֆուտբոլիստ. Համանը, Ալոնսոն և Շաքիրին

23:30 - «Լիվերպուլի» Twitter-ի միկրոբլոգը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել: 

23:10 - Ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ:

Վնասվածքներ.

  • Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Ջո Գոմես («Լիվերպուլ»)
  • Ժերոմ Բոատենգ, Կորենտին Տոլիսո, Արյեն Ռոբեն («Բավարիա»)

Կողմերի վերջին 3 հանդիպումները.

«Լիվերպուլ»

  • ԱՊԼ. «Լիվերպուլ»-«Բորնմութ»` 3;0
  • ԱՊԼ. «Վեսթ Հեմ»-«Լիվերպուլ»` 1;1
  • ԱՊԼ. «Լիվերպուլ»-«Լեսթեր»` 1;1 

«Բավարիա»

  • Բունդեսլիգա. «Աուգսբուրգ»-«Բավարիա»` 2;3
  • Բունդեսլիգա. «Բավարիա»-«Շալկե»` 3;1
  • Գերմանիայի Գավաթ. «Հերտա»-«Բավարիա»` 2;3

Հետաքրքիր փաստեր

  • «Լիվերպուլն» ու «Բավարիան» վերջին 20 տարվա ընթացքում եվրագավաթների շրջանակում հանդիպելու են առաջին անգամ: 
  • «Կարմիրները» վերջին 10 տարվա ընթացքում երկրորդ անգամ են դուրս գալիս ՉԼ-ի փլեյ-օֆֆ:
  • «Լիվերպուլը» 1/8 եզրափակչի 6 խաղում գոլ բաց չեն թողել և չեն պարտվել (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի): 
  • «Լիվերպուլը» գերմանական ակումբների դեմ վերջին 16 խաղում պարտվել է ընդամենը 1 անգամ: (10 հաղթանակ, 5 ոչ-ոքի): 
  • «Բավարիան» վերջին 7 մրցաշրջանում դուրս է եկել ՉԼ-ի 1/4 եզրափակիչ: 

Share |

Լրահոս