Գվարդիոլա. Չեմ կարող հաղթել ՉԼ-ն առանց Մեսսիի, Չավիի և Ինիեստայի

18:13 20.02.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համաձայն է այն մտքի հետ, որ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» հետ իր հաղթանակը ֆուտբոլիստների շնորհիվ է.

«Ես չեմ կարող հաղթել Չեմպիոնների լիգան, քանի որ չունե՞մ Մեսսի, Ինիեստա և Չավի. այո՛, ամբողջովին համաձայն եմ: Չեմ վիճի ոչ մի վայրկյան: Բացմիցս եմ հայտարարել, որ «Բարսելոնան» գլխավորելու տարիներին հիանալի խաղացողներ ունեի:

Ես նույնպիսի հիանալի կազմ ունեի նաև «Բավարիայում», ինչպես նաև այժm «Մանչեսթեր Սիթիում», սակայն Կատալոնիայում ես հաջողակ էի: Կներեք, սակայն ինձ բախտը ժպտում էր: Այնպես որ համաձայն եմ այդ մտքի հետ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...