Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ֆուտբոլիստներն ընթացիկ մրցաշրջանում ցուցադրում են տխուր վիճակագրություն:
«Սերուցքայիններն» անցկացրել են 12 հանդիպում, որոնցում խփել են ընդամենը 19 գնդակ, այսինքն՝ 1,58 գոլ մեկ խաղում։
Ընդ որում, թիմը մեծ քանակությամբ հարվածներ է հասցնում՝ 210 անգամ «արքայական» ակումբի ֆուտբոլիստները այս մրցաշրջանու հարվածել են մրցակցի դարպասին (միջինը 17,5 հարված մեկ խաղում)։
Այսպիսով, «Ռեալին» անհրաժեշտ է լինում կատարել միջինը 11 հարված, որպեսի հաջողվի գրավել մրցակցի դարպասը։ Սա սարսափելի ցուցանիշ է թոփ-ակումբի համար։