ՉԼ. Աթլետիկոն Թուրին կմեկնի վստահ տեսքով. Սիմեոնեի թիմը ծնկի բերեց Յուվենտուսին (տեսանյութ)

01:58 21.02.2019

Չեմպիոնների լիգա / 1/8 եզրափակիչ
1-ին հանդիպում

Պատասխան հանդիպումը` մարտի 12-ին

Հանդիպման անոնսը` այստեղ

Մարզադաշտը՝ «Վանդա Մետրոպոլիտանո» (Մադրիդ)
Հանդիպման մրցավարը՝ Ֆելիքս Ցվայեր (Իտալիա)

Ուղիղ հեռարձակումը՝ «Արմենիա TV»

Մեկնարկային կազմերը՝ այստեղ

Հարցում. ո՞ր ակումբը կհաղթի այսօրվա խաղում

«Աթլետիկո»` 19 ձայն
«Յուվենտուս»` 85 ձայն
Ոչ-ոքի` 35 ձայն

 


Հանդիպումն ավարտված է: «Աթլետիկոն» Թուրին կմեկնի վստահ տեսքով: 

+4 րոպե

89՛ - Դեղին քարտ Անտուան Գրիզմանին:

84՛ - Երկրորդ փոփոխությունը «Յուվենտուսի» կազմում: Մատյուիդիի փոխարեն խաղադաշտ մտավ Ժոաու Կանսելուն

81՛ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Ֆանտաստիկ գեղեցկություն: Դիեգո Գոդինը շատ բարդ իրավիճակում կարողացավ խփել իր թիմի երկրորդ գոլը:

 

79՛ - Առաջին փոփոխությունը «Յուվենտուսի» կազմում: Դիբալայի փոխարեն խաղադաշտ մտավ Բերնարդեսկին

78՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Ըստ մեզ` արդարությունը վերականգնվեց: Խոսե Մարիա Խիմենեսը գոլ է խփում, «Աթլետիկոն» բացում է հաշիվը:

 

72՛ - Փոխարինում: Պյանիչի փոխարեն խաղադաշտ է մտնում Էմրե Ջանը («Յուվենտուս»):

Սա էլ մրցավարի որոշման պահի տեսանյութը:

 

71՛ - Ֆելիքս Ցվայերը չի հաշվում Մորատայի գոլը: Իսկ մենք ուրախացել էինք: 

70՛ - ՎԵՐՋԱՊԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՍ: ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Հիմա դիմում ենք VAR-ի օգնությանը:

67՛ - Երրորդ փոփոխությունն «Աթլետիկոյի» կազմում: Կոկեի փոխարեն խաղադաշտ է մտնում Անխել Կորեան:

61՛ - Դիեգո Սիմեոնեն ապահովագրման համար փոխարինում է նաև երկրորդ դեղին քարտ ունեցող ֆուտբոլիստի: Խաղադաշտը լքում է Թոմասը: Նրան փոխարինում է Լեմարը

58՛ - Դեղին քարտ ունեցող և մոտ տարածությունից վրիպող տղան փոխարինվում է: Կոստային փոխարինում է Ալվարո Մորատան:

Ի դեպ, «Փյունիկի» մանկապատանեկան թիմի ֆուտբոլիստները ներկա են այս հանդիպմանը:

55՛ - Դեղին քարտ «Յուվենտուսի» ֆուտբոլիստին: Ալեքս Սանդրոն նույնպես բաց կթողնի պատասխան հանդիպումը: 

 

53՛ - Կարո՞ղ ենք ինչ-որ բան ասել: Չե՛նք կարող: Գրիզմանն ամեն ինչ շատ ճիշտ արեց, սակայն «Յուվենտուսին» վերահաս գոլից փրկեցին Շչեսնին և հորիզոնական դարպասաձողը: 

 

51՛ - Այս ով ես դու, տղա՛ ջան... Դիեգո Կոստան մոտ էր խաղի հաշիվը բացելուն, բայց «մոտ» բառն այս դեպքում շատ հարաբերական է:

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է:

Ռոնալդուն «Աթլետիկոյի» երկրպագուներին ինչ-որ բան է հասկացնում: Գուցե ՉԼ-ի գավաթների թի՞վը: 

Միտք կա change.org-ում ստորագրահավաք կազմակերպել և «Աթլետիկոյից» ու «Յուվենտուսից» պահանջել գոլեր: Լավ, գոնե գոլ: Թեկուզ 11 մետրանոցից:

Առաջին խաղակեսն ավարտված է:

45՛ - Զգուշացում: Զգուշացվում է Թոմասը («Աթլետիկո»): Նա ևս բաց կթողնի պատասխան հանդիպումը: 

 

44՛ - Բախում «Աթլետիկոյի» պաշտպան Խուանֆրանի և «Յուվենտուսի» հարձակվող Ռոնալդուի միջև. պորտուգալացին խուսափում է վնասվածքից:

42՛ - Ասում էինք, չէ՞, «Շալկե»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավելի հետաքրքիր է: «Շալկեն» երկրորդ գոլն է խփում «Մանչեսթեր Սիթիի» դարպասը: Դուբլ է ձևակերպում Նաբի Բենտալեբը: Նույնիսկ ՊՍԺ-«Մոնպելյե» խաղում են գոլեր գրանցվել: Մի՞թե Մադրիդում գոլի կարիք չեն զգում:

38՛ - «Շալկե»-«Մանչեսթեր Սիթի» խաղում երկրորդ գոլն է գրանցվում: Տանտերերը խփել են պատասխան գնդակը 11 մետրանոցից: Այնտեղ ավելի հետաքրքիր է, ինչ խոսք...

Դիեգո Կոստան ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարող է դերասանի վարպետության master class անցկացնել: Չնայած, այդքան ուշ չէ, հենց ՉԼ-ի շրջանակում կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում: Վերջինս դեղին քարտերի պատճառով բաց է թողնելու պատասխան հանդիպումը:

27՛ - Կարծես թե 11 մետրանոց է նշանակել մրցավարը: Սպասենք: VAR-ը, ի վերջո, պետք եկավ: VAR-ի օգնությամբ նշանակվում է տուգանային հարված

 

20՛ - Ի տարբերություն այս խաղի, «Շալկե»-«Մանչեսթեր Սիթի» խաղում բացվել է հաշիվը: Գոլով աչքի է ընկել Սերխիո Ագուերոն:

19՛ - «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին այսօր 500-րդ հանդիպումն է անցկացնում ակումբային մակարդակով: Կրկնում ենք` 500:

17՛ - «Աթլետիկոյի» միակ ֆուտբոլիստը, որը չի մտածում պաշտպանության մասին: 

15՛ - Սեյվով աչքի ընկավ նաև Շչեսնին

14՛ - Ձեռքով խաղ. Դիբալան անմեղ աչքերով նայում է մրցավարին: 

- Ինչպիսի հարված: Կրիշտիանու Ռոնալդուն հեռու տարածությունից իրացրեց տուգանային հարվածը: Օբլակը տեղում է:

 

- Առաջին զգուշացումն այս խաղում. զգուշացվում է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան:

- ԱՆՀԱՎԱՏԱԼԻ փաստ. «Աթլետիկոն» չի պարտվում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի տնային խաղերում արդեն 12 հանդիպումն անընդմեջ: Վերջին 10 խաղում մադրիդյան ակումբը գոլ է բաց է թողել ընդամենը մեկ անգամ: Վստահեցնում է Opta-ն:

- Հանդիպմանը ներկա է նաև Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն

00:00 - Հանդիպումը մեկնարկած է: Գնացի՛նք:

23:58 - Ո՞նց չասես. հրաշք նկար:

23:47 - «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի վերջին 14 արտագնա խաղում հաղթել է 10 անգամ: 

23:51 - ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն ակնարկում է, որ VAR-ն էլ է պատրաստ հանդիպմանը: Գիտեինք, սիրելի ՈւԵՖԱ, չարժեր հենց խաղի մեկնարկից հիշեցնել դրա մասին: 

23:45 - Ռոնալդուն այսօր ֆոտոլրագրողների ուշադրության կենտրոնում է: 

23:32 - «Յուվենտուսի» ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի: 

 

23:03 - «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները նույնպես ժամանեցին:

 

22:57 - «Յուվենտուսի» ֆուտբոլիստները ժամանեցին: 

22:51 - Անչափ գեղեցիկ տեսարան:

22:46 - «Յուվենտուսի» հանդերձարանը նույնպես պատրաստ է:

22:43 - «Օռլանդո Մեջիքի» բասկետբոլիստ Նիկոլա Վուչևիչը երկրպագելու է «Յուվենտուսին»:

22:42 - «Աթլետիկոյի» հանդերձարանը պատրաստ է:

22:41 - Նա ժամանեց: 

22:37 - «Վանդա Մետրոպոլիտանոյում» հանդիպել են լեգենդները` Դել Պիերոն և Պավել Նեդվեդը:

«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի վիճակագրությունը Չեմպիոնների լիգայում: 

  • Ռոնալդուն ընդդեմ «Աթլետիկոյի» 
    29 հանդիպում` 22 գոլ

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Կրիշտիանու Ռոնալդուի գեղեցիկ գոլերը ՉԼ-ի 1/8 եզրափակիչներում

 

Կողմերի վերջին 3 հանդիպումները

«Աթլետիկո»

  • Լա Լիգա. «Ռայո Վալեկանո»-«Աթլետիկո»` 0:1
  • Լա Լիգա. «Աթլետիկո»-«Ռեալ»` 1:3
  • Լա Լիգա. «Բետիս»-«Աթլետիկո»` 1:0

«Յուվենտուս»

  • Ա Սերիա. «Յուվենտուս»-«Ֆրոզինոնե»` 3:0
  • Ա Սերիա. «Սասուոլո»-«Յուվենտուս»` 0:3
  • Ա Սերիա. «Յուվենտուս»-«Պարմա»` 3:3

Վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ

  • Լուկաս Էրնանդես («Աթլետիկո» Մադրիդ)
  • Դուգլաս Կոստա, Սամի Խեդիրա («Յուվենտուս»
Share |

Լրահոս