ԵԼ. Արսենալն անպատասխան հարցեր չթողեց. Էմերիի թիմը 1/8 եզրափակչում է (տեսանյութ)

23:49 21.02.2019

Եվրոպա լիգա / 1/16 եզրափակիչ
Պատասխան հանդիպում
21:55

3:0
Գոլերը` Վոլկով (4՛, ի.գ.), Մուստաֆի (39՛), Սոկրատիս (60՛) 

Առաջին խաղը` 0:1

Մարզադաշտը՝ «Էմիրեյթս» (Լոնդոն)
Հանդիպման մրցավարը՝ Ալբերտո Ունդիանո Մալենկո (Իսպանիա)

Ուղիղ հեռարձակումը՝ «ՇԱՆԹ» Հ/Ը

Մեկնարկային կազմերը՝ այստեղ

Հարցում. Ո՞ր ակումբը դուրս կգա հաջորդ փուլ
«Արսենալ»` 82 ձայն
ԲԱՏԷ` 6 ձայն

Մխիթարյանն այսօր աչքի կընկնի...
Գոլով` 22 ձայն
Գոլ+գոլային փոխանցումով` 19 ձայն
Միայն գոլային փոխանցումով` 7 ձայն
Ոչնչով` 14 ձայն

Հանդիպման տեսությունը` ստորև.

 


Եվ վերջ: «Արսենալը» 1/8 եզրափակչում է: 

+2 րոպե:

Օ՜, զիլ է: Երջանիկ Օզիլ:
Հ.Գ. Զարմացած Մխիթարյան

83՛ - Սոկրատիսը փոխարինման դուրս գալուց 226 վայրկյան հետո գոլ է խփում:

82՛ - «Արսենալն» արդեն 22 հարված է կատարել ԲԱՏԷ-ի դարպասին: 

Հայ ֆուտբոլիստից սպասում էինք ավելին: 

78՛ - Խաղադաշտը լքում է Հենրիխ Մխիթարյանը: Նրա փոխարեն դուրս է գալիս Դենիս Սուարեսը: Հայ ֆուտբոլիստին ոտնկայս ծափահարել են: 

75՛ - Կարծես թե ամեն ինչ պարզ է: «Արսենալը» պարզապես խաղարկում է գնդակը և սպասում հանդիպման ավարտին:

 71՛ - Փոխարինում ԲԱՏԷ-ի կազմում: Սկավիշի փոխարեն խաղադաշտ է մտնում Դուբաիչը:

67՛ - Օզիլն էլ է ցանկանում գոլ խփել: 

 64՛ - Բերյոզկին (խաղադաշտ է մտնում) - Դրագուն (դուրս է գալիս) (ԲԱՏԷ)

 64՛Տորեյրա (խաղադաշտ է մտնում) - Գենդուզի (դուրս է գալիս) («Արսենալ») 

 Մինչև «Արսենալի» խփած 3-րդ գոլը փոխարինման մտավ Ալեքսանդր Գլեբը: Նրան ծափողջյուններով դիմավորեցին:

60՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!!! Անկյունայիններն այսօր վճռորոշ են. դժվար արտասանվող անունով պաշտպանը` Սոկրատիսը գլխի հարվածով գնդակն ուղարկում է ԲԱՏԷ-ի դարպասը: 

58՛ - Հենոոոոոոոոո... Իվոբիի փոխանցումից հետո Մխիթարյանը գլխով փորձեց գրավել հարվածը: Շեղ էր: 

 Ահա և առաջին փոփոխությունն այս խաղում: Կոսյելնին հեռանում է, նրա փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս որոշ երկրների մեկնաբանների ահ ու սարսափ Սոկրատիս Պապաստատոպուլոսը

56՛ - Մխիթարյանը խախտում է կանոնները: 

Այս տղան այսօր ապացուցում է Էմերիին, որ արժանի է մեկնարկային կազմում ընդգրկվելուն: 

50՛ - Մխիթարյանն էլ աչքի է ընկնում անհասցե փոխանցումով: 

Տխուր վիճակագրություն բելառուսցիների համար

  • Հարվածներ: 13-2
  • Փոխանցումների ճշտգրտություն: 84%-58%
  • Վտանգավոր պահեր: 11-1
  • Գնդակի տիրում: 67%-33%

49՛ - Բանը հասավ Չեխին: «Արսենալի» դարպասապահն էլ աչքի ընկավ սեյվով: 

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է:

Գերմանացի ամրագլուխը. Մուստաֆին «Արսենալի» կազմում խփած 8 գոլից 7-ը խփել է գլխով: 

Իսպանացին գոհ է 

Առաջին խաղակեսն ավարտված է: 

Գնդակի տիրում. «Արսենալ»` 67,2 %, ԲԱՏԷ` 32,8%

Ավելացվում է 1 րոպե:

Հրաշք երիտասարդ. Գենդուզի:

39՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!!! Ջակայի իրացրած անկյունայինից հետո գլխով գոլի հեղինակ դարձավ Մուստաֆին:

38՛ - Մխիթարյանի աջ եզրից կատարած փոխանցումից անդրադարձ եղավ և Մեսութ Օզիլը կարող էր գրավել դարպասը: Ավաղ, գնդակը բարձր ընթացավ:

34՛ - Խախտում են կանոնները Մխիթարյանի նկատմամբ: Վերջինս տուգանային հարված է վաստակում: 

27՛ - Մխիթարյանը գնդակը հասցեագրեց Լիխշտայներին, սակայն վերջինս չհասավ գնդակին: 

25՛ - Արագավազը: 

23՛ - Վերջին անգամ, երբ «Արսենալը» դուրս էր եկել եվրագավաթի հաջորդ փուլ` պարտվելով առաջին խաղում, եղել է «Պորտուի» դեմ հանդիպումը ՉԼ-ի 2009/10թթ. մրցաշրջանում: 

21՛- Ջական փայլուն հարված է կատարում: Շչերբինսկին տեղում է: 

21՛ - Նախորդ խաղի պատկերն է կրկնվում: «Արսենալի» ճնշումը մի փոքր թուլացավ և հիմա խաղը մի փոքր հավասարվեց: 

19՛ - Գնդակի տիրում. «Արսենալ»` 61,5 %, ԲԱՏԷ` 38,5 %

- Դունչիկը բա՛րձր, պ-ն Էմերի:

- Մխիթարյաաաաաաաաան: Մեր ընտրանու ավագը բարձր է հարվածում: 

- ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Օբամեյանգի փոխանցումից հետո (ուղղված էր Մխիթարյանին) գնդակը սեփական դարպասն ուղարկեց Զախար Վոլկովը:

21:55 - Հանդիպումը մեկնարկած է:

Անկուշտ հայացքներ:

Խաղի մեկնարկից առաջ հետաքրքիր հարցում ենք անցկացնում 

Մխիթարյանն այսօր աչքի կընկնի...
Գոլով
Գոլ+գոլային փոխանցումով
Միայն գոլային փոխանցումով
Ոչնչով
 
 
 
 
 
 

Վերջին անգամ Օզիլը մեկնարկային կազմում ընդգրկվել էր հունվարին` «Քարդիֆի» դեմ խաղում: 

21:40 - Ինչպես երևում է, ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստներն այդքան էլ ուրախ չեն, որ առաջին խաղում հաղթել են մրցակցին:

21:37 - Երկրպագուների հոսքն «Էմիրեյթս» դեռ չի դադարել: 

21:34 - Լարով և անլար ականջակալներ` «Էմիրեյթսում»:

21:28 - Փոքրիկ «զինագործները» նույնպես պատրաստ են խաղին: 

21:16 - Մեսութ Օզիլն այսօր մեկնարկային կազմում է: Ի՞նչ եք սպասում նրանից:

20:55 - «Արսենալի» ֆուտբոլիստների ժամանումը

 

«Արսենալի» նախախաղյա մարզումը

 

Հյուրերն այսօր հանդես կգան դեղին խաղաշապիկներով

«Արսենալի» նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակից մեկ օր անց ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստներն ուղևորվել են Անգլիա: Պատասխանատու անձնավորություններ են, ինչ խոսք:

Որակազրկում և վնասվածքներ

 Ալեքսանդր Լակազետ («Արսենալ»)

Չկա

Հետաքրքիր փաստեր

  • «Արսենալը» լավ ելույթներ է ունեցել E խմբում: «Զինագործները» կորցրել էին ընդամենը 2 միավոր և ապահովել էին տեղը փլեյ-օֆֆում արդեն 4-րդ տուրից հետո: 
  • ԲԱՏԷ-ի համար խմբային փուլը կապված է եղել «9» թվի հետ: Բելառուսական ակումբը խմբային փուլում վաստակել է 9 միավոր` խփելով և բաց թողնելով 9 գոլ: Բորիսովյան ակումբը L խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը` «Չելսիից» հետո: 1/16 եզրափակչի ուղեգիր Բելառուսի չեմպիոնը նվաճել է միայն 6-րդ տուրում, երբ 3:1 հաշվով հաղթել է ՊԱՕԿ-ին: 
  • Ալեքսանդր Գլեբը վերադարձել է ԲԱՏԷ 4 անգամ (1999-2000, 2012-2013, 2015, 2016, 2018-...): 
  • «Արսենալը» Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 7 ակումբներից մեկն է, որը խմբային փուլում պարտություն չի կրել: Սակայն փլեյ-օֆֆ փուլում «զինագործները», «Զալցբուրգն» ու Զագրեբի «Դինամոն» արդեն պարտվել են: Անպարտելի են մնում «Բետիսը», «Վիլյառեալը», «Այնթրախտն» ու «Չելսին»

Կողմերի վերջին 3 հանդիպումները

«Արսենալ»

  • ԵԼ. ԲԱՏԷ-«Արսենալ»` 1:0
  • ԱՊԼ. «Հադերսֆիլդ»-«Արսենալ»` 1:2
  • ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ»` 3:1

ԲԱՏԷ

  • ԵԼ. ԲԱՏԷ-«Արսենալ»` 1:0
  • ԵԼ. ՊԱՕԿ-ԲԱՏԷ` 1:3
  • ԲԲԽ. «Տորպեդո» Ժ. - ԲԱՏԷ` 2:2
Share |

Լրահոս