Էմերի. Ամեն ինչ Օզիլի ձեռքերում է

00:10 21.02.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասին.

«Ցանկանում եմ նշել, որ ամեն ինչ Օզիլի ձեռքերում է: Նա քրտնաջան է աշխատել այս շաբաթ: Երբ լավ ես մարզվում, ապա կարողանում ես թիմին օոգուտ տալ: Ըստ իս՝ այս շաբաթ հիանալի հնարավորություն է ֆուտբոլիստների համար, որպեսզի նրանք դրևսորեն իրենց: Սկսել է մրցաշրջանի ամենակարևոր հատվածը և ես ցանկանում եմ տեսնել լավագույն Օզիլին»,- Էմերիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզիչը նաև ավելացրել է, որ վաղն իր թիմին շատ է անհրաժեշտ լինելու երկրպագուների աջակցությունը:

Share |

Լրահոս

Loading...