Արսենալն իմացավ իր մրցակցին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում

16:19 22.02.2019

ՈւԵՖԱ-ի` Նիոնում տեղակայված շտաբ-բնակարանաում կայացավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:

Արդյունքում, պայքարը շարունակող 16 թիմերն իմացան իրենց մրցակիցներին: Վիճակահանության արդյունքներով, Լոնդոնի «Արսենալը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ԵԼ-ի 1/8 եզրափակչում կմրցի ֆրանսիական «Ռեննի» հետ:

1/8 եզրափակչի զույգերն են` 

«Չելսի»-«Դինամո Կիև»

«Այնտրախտ»-«Ինտեր»

«Դինամո Զագրեբ»-«Բենֆիկա»

«Նապոլի»-«ՌԲ Զալցբուրգ»

«Վալենսիա»-«Կրասնոդար»

«Սևիլիա»-«Սլավիա Պրահա»

«Արսենալ»-«Ստադ Ռենն»

«Զենիթ»-«Վիլյառեալ»

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան մարտի 7-ին և 14-ին: Այն թիմերը, որոնց անուններն առաջինը դուրս կբերվեն, առաջին խաղերը կանցկացնեն տանը:

Հիշեցնենք` մրցաշարի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում:

Share |

Լրահոս