Մխիթարյանը մեկնաբանել է ԲԱՏԷ-ի նկատմամբ տարած հաղթանակը

10:52 22.02.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի` ԲԱՏԷ-ի հետ անցկացրած պատասխան խաղը:

«Զինագործները» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթանակ են տարել (առաջին խաղը` 0:1) և դուրս եկել 1/8:

«Իդեալական արդյունք»,- գրել է Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում և լուսանկար հրապարակել:

Հիշեցնենք` Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր և 78-րդ րոպեին իր տեղը զիջել է Դենիս Սուարեսին: Անցկացրած խաղի համար Whoscored-ը Մխիթարյանին տվել էր միջին`  7.4 գնահատականը:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...