Ղազախական «Աստանան» ընկերական խաղ է անցկացրել Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերսկսմանն ընդառաջ: Մայրաքաղաքային թիմը մրցել է «ՍԴՅՈՒՍՇՈՐ № 8» թիմի հետ ու 5-2 հաշվով հաղթանակ է տարել:
«Աստանայի» գոլերից մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը:
Հիշեցնենք՝ Ղազախստանի առաջնությունը պլանավորվում է վերսկսվել հուլիսի 1-ին, սակայն «Աստանան» բաց կթողնի երրորդ տուրը, այսպիսով իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 5-ին Կոստանայի «Տոբոլի» դեմ: