Անգլիայի լիգայի Գավաթ. Գվարդիոլան առաջին տիտղոսն է նվաճում այս մրցաշրջանում (տեսանյութ)

23:21 24.02.2019

Անգլիայի լիգայի Գավաթ
Եզրափակիչ

0:0 (3:4)

Մարզադաշտը՝ «Ուեմբլի» (Լոնդոն)

Հանդիպման մրցավարը՝ Ջոնաթան Մոս (Լիդս) 

Հանդիպման տեսությունը՝ ստորև.

 


Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի տեսանյութը.

Վերջ!!! Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում ուժեղ գտնվեցին Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի ֆուտբոլիստները: Թե ինչ կլինի Սարիի և Կեպայի հետ, պարզ կլինի հետագայում: 

 Ստերլինգ՝ 3:4

 Սառնասիրտ. Ազար՝ 3:3

 Բերնարդո Սիլվա՝ 2:3

 Դավիդ Լուիզ. դարպասաձողն է փրկում «քաղաքաբնակներին»:

Կեպաաաաաաաաա.  Սանեի հարվածը հետ է մղում իսպանացին:

 Էդերսոն՝ 2:2

 Ագուերո՝ 1:2

 Ասպիլիկուետա՝ 1:1

 Գյունդողան՝ 0:1

 Ժորժինյոյի հարվածն Էդերսոնը հետ է մղում:

120+5' - Հիմա մոռանում ենք ամեն ինչ և հետևում ենք հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին: 

Սարին մոռացել է գավաթի մասին և ցանկանում է շփվել իսպանացի դարպասապահի հետ: Այսքանից հետո դուք խաղից անմիջապես հետո հրաժարական չէի՞ք տա:

Պետք է 120 րոպե և ավելի սպասել, որպեսզի տեսնեինք հանդիպման գլխավոր պահը: Եվ դա գոլը չէր: 

 

Այս դեպքից ավելի պարզ է դառնում, որ «կապույտների» ֆուտբոլիստները չեն լսում Սարիի հրահանգները: 

Եթե Կեպան մնա և «Չելսիի» հետ նվաճի Անգլիայի լիգայի Գավաթը, ապա Սարիին դուրս կշպրտեն «թոշակառուների» ճամբարից:

Կեպան Սարիին պարզապես համոզում է, որ չի ցանկանում լքել խաղադաշտը: Նույնիսկ Դավիդ Լուիզն ու մրցավարն են կոչ անում դարպասապահին լքել խաղադաշտը: 

Ով փայլի, ով խաղա հետխաղյա 11 մետրանոցներում. Կեպային կփոխարինի՞ Կաբալյերոն: 

 

117՛ - Կեպաաաաաա... փայլուն սեյվ: «Մանչեսթեր Սիթին» կարող էր վերջ դնել ամեն ինչին: 

Խաղալ 120 րոպե և պարտվել հետխաղյա 11 մետրանոցներում: Կողմերից մեկի համար քիչ անց շա՜տ տխուր է լինելու: 

110' - Խառը իրավիճակ «Չելսիի» տուգանայինում: Կրակագծում Ագուերոն էր: Մի փոքր բախտը չբերեց:

106՛ - Մեկնարկ: Եվս 15 րոպե և կտեսնենք գոլեր:

105՛ - Դադար:

Գոլ տեսնելու մեր հույսը, ի վերջո, մահացավ 

95' - Եվ վերջապեեեեեեեեեեեեե՛ս: Խաղադաշտ է մտնում Գոնսալո Իգուայինը: Արգենտինացին փոխարինում է Վիլիանին

94' - Գյունդողանը մոտ էր գոլ խփելուն, բայց դե ինչպե՞ս կլիներ, եթե գնդակը հայտնվեր դարպասում: Սպասում ենք: 

92՛ - Վնասվածք և փոխարինում: Ֆերնանդինյոյի փոխարեն խաղադաշտ մտավ Դանիլոն

Լրացուցիչ ժամանակը մեկնարկած է:

Հիշեցնենք, որ Անգլիայի լիգայի Գավաթի բոլոր խաղերում լրացուցիչ ժամանակ չի եղել: Կողմերը հիմնական ժամանակի ավարտից հետո 11 մետրանոց են իրացրել: Եզրափակիչը բացառություն է: ՀՈՒՍՈՎ ԵՆՔ՝ կողմերը ևս 30 րոպե բոլորին չեն տանջի:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվում է: 90 րոպե առանց գոլերի: Մենք դեռ հուսով ենք, որ գոլ կտեսնենք: 

90՛ - Փոփոխություն «Չելսիի» կազմում. Ռուբեն Լոֆտուս-Չիկն է մտնում խաղադաշտ: Նա փոխարինում է Ռոս Բարկլիին

89՛ - Դեղին քարտ Ժորժինյոյին: Վերջինս կասեցնում է «Մանչեսթեր Սիթիի» վտանգավոր գրոհը: 

85՛ - Փոփոխություն «Մանչեսթեր Սիթիի» կազմում. Կևին Դե Բրույնեի փոխարեն խաղադաշտ մտավ Լերոյ Սանեն

81՛ - Փոփոխություններ. Դավիդ Սիլվայի փոխարեն խաղադաշտ մտավ Իլկայ Գյունդողանը («Մանչեսթեր Սիթի»), իսկ Պեդրոյի փոխարեն՝ Կալում Հադսոն-Օդոյին («Չելսի»): 

75՛ - Պեդրոոոոոոոոոոոո... հարվածելու փոխարեն նա փոխանցում է կատարում: Անկյունային:

72' - Կևին Դե Բրույնե. տուգանային հարված... դեպի երկրպագուներ:

71՛ - «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը վտանգավոր գրոհ է կասեցնում: Խախտում և դեղին քարտ: 

66՛ - Հանդիպման հաշիվը բացելուն մոտ էին... այո-այո, «Չելսիի» ֆուտբոլիստները: Նգոլո Կանտեի հարվածը բարձր ընթացավ:

 

62՛ - Օպերատորները ցույց են տալիս Իգուայինին: Մոռացել էինք նրան: Հնարավոր է՝ այս խաղը հենց նրա համար է: Սպասենք արգենտինացի հերոսին

Գնդակի տիրումը 60-րդ րոպեի դրությամբ. «Մանչեսթեր Սիթի»՝ 67,1%, «Չելսի»՝ 32,9 %

59՛ - Դեղին քարտ Ֆերնանդինյոյին («Մանչեսթեր Սիթի»): 

56՛ - Եղավ դարպասի գրավում, սակայն Ագուերոն (դե իհարկե) գտնվում էր խաղից դուրս վիճակում: 

 

Փոփոխություն «Մանչեսթեր Սիթիի» կազմում: 

Վազում ենք մենք-մենք-մենք միասին... աննպատակ:

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է:

Մենք դեռ հուսով ենք, որ այսօր գերակումբների միջև խաղերում գոլ ենք տեսնելու: Դե, հույսն էլ վերջում է մահանում:

Առաջին խաղակեսն ավարտված է:

44' - «Չելսիի» առաջին վտանգավոր պահը «Մանչեսթեր Սիթիի» դարպասին: Սարիի թիմը խղճուկ տեսք ունի:

Պարապուրդի մատնված երկրպագուներ:

Անհաջող նկարների շարքից: Գոլ չկա, հետաքրքիր պահ չկա: Եկեք գուշակենք գնդակով դեմքը փակած ֆուտբոլիստին:

32՛ - Ընդամենը կես ժամ է անցել խաղից, բայց ոմանք սպասում են ավարտին: 

31՛ - Պաշտպանվել առանց խախտմա՞ն: Դժվար է: Առաջին զգուշացումն այս խաղում: Դեղին քարտ է ստանում Դավիդ Լուիզը

30՛ - «Մանչեսթեր Սիթիի» գոլը հասունանում է:

26՛ - Ագուերոն ևս մեկ անգամ է անհանգստացնում Կեպային: 

23՛ - Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծում են «քաղաքաբնակները»: Վտանգավոր հարված է կատարում Սերխիո Ագուերոն:

22՛ - Գեղեցիկ տեսարան է «Ուեմբլիում»:

21՛ - «Մանչեսթեր Սիթին» փորձում է հնարավորություններ ստեղծել, սակայն Սարիի «Չելսին» դեռ հաջող է պաշտպանվում: 

Ի դեպ, խաղի հենց մեկնարկում Ժորժինյոն («Չելսի») հրել է Ագուերոյին («Մանչեսթեր Սիթի»): 

 

17՛ - Գնդակի տիրում. «Մանչեսթեր Սիթի»՝ 64,1 %, «Չելսի»՝ 35,9%

15՛ - «Չելսին» հպվել է գնդակին 90, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 145 անգամ: Կողմերը դեռևս վտանգավոր պահ չեն ունեցել: 

20:30 - Հանդիպումը մեկնարկած է: 

 

Հնչում է Անգլիայի հիմնըGod, Save the Queen!

20:16. Իսկ Ազարի՞ց 

20:15 - Սպասո՞ւմ եք գոլ Ագուերոյից, թե՞ ոչ 

 

20:00 - «Չելսիի» ֆուտբոլիստները դուրս են գալիս նախավարժանքի:

 

Անձնական խաղերի պատմություն

  • 2018/19թթ. Փետրվարի 10. ԱՊԼ, 26-րդ տուր. «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի»՝ 6-0
  • 2018/19թթ. Դեկտեմբերի 8. ԱՊԼ. 16-րդ տուր. «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի»՝ 2-0
  • 2017/18թթ. Օգոստոսի 5. Անգլիայի Սուպերգավաթ. Եզրափակիչ. «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի»՝ 0-2

19:43 - «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները նույնպես:

 

19:43 - «Չելսիի» ֆուտբոլիստները ժամանեցին:

 

19:40 - «Ուեմբլի» մարզադաշտը պատրաստ է թիմերին ընդունելուն: 

 

19:39 - «Չելսիի» հանդերձարանը

Share |

Լրահոս

Loading...