Կախարդական. Մեսսին «կրկնել» է Պելեի հիանալի լուսանկարը

17:25 24.02.2019

«Սևիլիա»-«Բարսելոնա» խաղում կատալոնացիների արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեթ-տրիկի և գեղեցիկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

Իսկ խփած երկրորդ գոլից հետո այն ահա այսպես տոնեց Ուսման Դեմբելեի հետ:

Սա շատերին հիշեցրեց Պելեի ամենահայտնի լուսանկարներից մեկը:

Ի դեպ, Պելեի այս լուսանկարն արվել է աշխարհի 1970 թվականի առաջնության եզրափակչի ժամանակ, երբ Բրազիլիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Իտալիայի ընտրանուն: Պելեն առաջին գոլը հեղինակեց 18-րդ րոպեին` գլխի հարվածով: Հասկանալի է, որ ԱԱ-ի եզրափակչում խփած ցանկացած գոլը գերէմոցիանալ իրադարձություն է, բայց Պելեն անձնական պատմություն ևս ուներ:

Սրանից 12 տարի առաջ Պելեն հիանալի աշխարհի առաջնություն էր անցկացրել՝ 1958 թվականին: 17-ամյա հարձակվողը փլեյ-օֆֆում «տանջում էր» բոլոր մրցակիցներին՝ 6 գնդակ ուղարկելով նրանց դարպասները (մեկը՝ քառորդ եզրափակչում, 3-ը՝ կիսաեզրափակչում, ևս 2-ը՝ եզրափակչում), իսկ հաջորդ մրցաշարերը Չիլիում և Անգլիայում (1962 և 1966 թթ.) կարելի է ասել՝ նա բաց թողեց: Վնասվածքի պատճառով նա այնտեղ երկուական հանդիպում անցկացրեց՝ դառնալով մեկական գոլի հեղինակ:

Եվ ահա, ԱԱ-1970-ը: Պելեն նորից գոլ է խփում եզրափակչում և այն տոնում Ժաիրզինիոյի հետ: Նա 29 տարեկան է, սուպերաստղ, և վերջապես նորից կարողանում է երջանկացնել Բրազիլիային: Պելեի՝ այն ժամանակվա հավաքականի վրա ունեցած ազդեցության մասին խոսել է Ռիվելինոն.

«Ես երբեք նման լավատես և դրական տրամադրվածությամբ ֆուտբոլիստի չէի տեսել: Նրա վերաբերմունքը գործին պարզապես բացառիկ էր: Նա ամեն օր մեզ վստահությամբ էր ներշնչում: Չէ՞ որ, եթե անկեղծ, մեզանից ոչ-ոք չէր մտածում, որ նորից աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորություն ունենք: Անհաջող ԱԱ-1966 էինք անցկացրել, շատ բարդ խմբում էինք հայտնվել գործող չեմպիոնի (Անգլիա),  Չեխոսլովակիայի և Ռումինիայի հետ: Բայց մենք ունեինք Պելե և ևս մի քանի հիանալի ֆուտբոլիստ»:

Ի դեպ, այն մարզաշապիկը, որով Պելեն անցկացրեց այդ եզրափակիչը, 2002 թվականին վաճառվեց Christie's աճուրդի ժամանակ ռեկորդային 158 հազար ֆունտով: Սպասվում էր, որ դրա համար 30-50 հազար կվճարեն:

Աճուրդից հետո Բրազիլիայում սկանդալ հասունացավ. մարզիչ Մարիո Զագալոն հանկարծ հայտարարեց, որ այն մարզաշապիկը, որով Պելեն անցկացրել էր առաջին կեսը, իր մոտ է, իսկ երկրորդ կեսի չեմպիոնականը մնացել է ֆիզպատրաստության մարզչի մոտ:

Christie's-ը, ստիպված եղավ ապացույցներ ներկայացնել: Նախ, դեռ տեսանյութում երևում է, որ խաղից հետո Պելեին է մոտենում իտալացի պաշտպան Ռոբերտո Ռոզատոն: Նա որպես հիշատակ մարզաշապիկ է խնդրում Պելեից, իսկ 2002 թվականին այն փոխանցում է Christie's-ին մի շար փաստաթղթերով: Ամեն ինչ այդպես էլ ավարտվել է:

Աղբյուր` sports.ru
Share |

Լրահոս

Loading...