Գոլ+գոլային փոխանցում. Մխիթարյանի խաղը ստացվեց, Արսենալը հաղթեց (տեսանյութ)

19:56 24.02.2019

Անգլիայի Պրեմիեր լիգա / 27-րդ տուր
18:05

2:0

Գոլերը՝ Լակազետ (7՛), Մխիթարյան  (17՛)

Մարզադաշտը՝ «Էմիրեյթս» (Լոնդոն) 
Հանդիպման մրցավարը՝ Գրեմ Սքոթ (Օքսֆորդշիր) 

Մեկնարկային կազմերը՝ այստեղ

Հանդիպման տեսությունը՝ ստորև.

 


Ստացվեց այնպես, ինչպես և ենթադրում էինք. «Արսենալը» հաղթեց, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղում գոլ չգրանցվեց: «Զինագործները» 53 միավորով շրջանցեցին «կարմիր սատանաներին» և զբաղեցրին 4-րդ հորիզոնականը: Ոչ-ոքին ձեռնտու էր «մերսիսայդցիներին». նրանք 1 միավորով (66) առաջ են «Մանչեսթեր Սիթիից» (65):

ԵՎ ՎԵՐՋ!!! «Արսենալը» հաղթում է «Սաութհեմփթոնին» 2:0 հաշվով: Հենրիխ մխիթարյանը դառնում է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: 

90՛ - «Սաութհեմփթոնը» փորձում է կրճատել հաշվի տարբերությունը, սակայն Լենոն փայլուն խաղ է ցուցադրում: 

82' - Հանդիպումը մոտենում է իր տրամաբանական ավարտին: «Զինագործները» երկրորդ խաղակեսում ակտիվ էին, սակայն հաշիվը թույլ է տալիս ավելի հանդարտ խաղ ցուցադրել: 

75՛ - Խաղադաշտը լքում է հանդիպման հաշիվը բացող ֆուտբոլիստը: Լակազետին փոխարինում է «մոդայիկը»՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը

70՛ - Զուգահեռաբար ընթացող «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղում հետաքրքիր... վնասվածքներ են: Միշտ չէ, որ գերակումբների միջև հանդիպումները դիտարժան են լինում: 

67՛ - Մխիթարյանն այսօր ամենուր է: Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկնում պաշտպանողական գործողությամբ: 

Եվս մեկ փոփոխություն «Արսենալի» կազմում. Աարոն Ռեմսիին փոխարինում է Մեսութ Օզիլը: Զուգահեռաբար փոփոխություն է կատարվում «Սաութհեմփթոնում»: Մայքլ Օբաֆեմիի փոխարեն խաղադաշտ է մտնում Մոհամեդ Էլյունուսին

64՛ - Այսօր պարզապես փայլում է Մխիթարյանը: «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստները մի կերպ կարողացան կանգնեցնել հայ ֆուտբոլիստին: 

Փոխարինում նաև «Արսենալի» կազմում. Շտեֆան Լիխտշտայներին փոխարինում է Լորան Կոսյելնին

Փոփոխությունների ժամանակը եկավ. «Սաութհեմփթոնի» կազմում կրկնակի փոփոխություն կատարվեց: Խաղադաշտը լքեցին Ջեքենգ Սթիվենսն ու Ստյուարտ Արմսթրոնգը: Նրանց փոխարեն խաղադաշտ մտան Չարլի Օսթինն ու Մայքլ Օբաֆեմին

54՛ - Լակազետն «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է վերջին 7 տարում, որը դարձել է 4 գոլի հեղինակ ԱՊԼ-ի շրջանակում տնային 4 անընդմեջ խաղում:

50՛ - Հետաքրքիր վիճակագրություն. Սոկրատիսն առաջին խաղակեսում հաղթել է բոլոր միկրոմենամարտերում: 

49՛ - Տրամադրությունը բարձր է: 

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է:

Խաղի ընթացքում Լակազետը այսպիսի հնարավորություն է ունեցել: 

 

Առաջին խաղակեսի վիճակագրությունը. «Արսենալ»՝ 69,6 %, «Սաութհեմփթոն»՝ 30,4 %

Խաղակեսն ավարտված է: 

45+2' - Մխիթարյանը լքել է խաղադաշտը թեթև կաղալով: 

44' - Մխիթարյանը կարող էր երկրորդ գոլը խփել: Հայ ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը հետ է մղվում դարպասաձողից: Բացի այդ, Հենոն կարող էր խաղից դուրս վիճակում լինել: 

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը ներկա պահին. Եթե «Արսենալը» հաղթի, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղում գոլ չգրանցվի, ապա «զինագործները» 53 միավորով կշրջանցեն «կարմիր սատանաներին» և կզբաղեցնեն 4-րդ հորիզոնականը: Ոչ-ոքին ձեռնտու է «մերսիսայդցիներին». նրանք 1 միավորով (66) առաջ են «Մանչեսթեր Սիթիից» (65):

31՛ - «Արսենալը» մեկ գլուխ բարձր է մրցակցից: «Սաութհեմփթոնի» մոտ ոչինչ չի ստացվում: Լոնդոնյան ակումբն այլևս չի շտապում: 

27՛ - Մխիթարյանը կրկին կարող էր աչքի ընկնել: Ջակայի գեղեցիկ փոխանցումից հետո Հենոն չկարողացավ ազատ տարածություն գտնել: 

«Սաութհեմփթոնը» դարձել է Մխիթարյանի «սիրելի» ակումբը: Կողմերի միջև նախորդ մրցավեճում Մխիթարյանը դարձել էր դուբլի հեղինակ:

17' - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! ՄԽԻԹԱՐՅԱԱԱԱԱԱԱԱԱԱՆ!!!! Գոլ+ գոլային փոխանցում: 

 

Փորձում ենք հասանելի ուղիղ հեռարձակում գտնել և տեղադրել կայքում: Տեխնիկական խնդրի համար ներողություն ենք խնդրում:

 

- ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!!! Չեք հավատա, բայց «Արսենալն» արդեն իսկ բացել է հաշիվը: Գոլով աչքի է ընկել Ալեքսանդր Լակազետը: Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ:

 

18:05 - Հանդիպումը մեկնարկած է: 

17:48 - Մոդայիկ «զինագործը» պատրաստ է խաղին

15:55 - «Էմիրեյթս» մարզադաշտը խաղից 3 ժամ առաջ

«Արսենալի» նախախաղային մարզումը

Անձնական հանդիպումների պատմությունը

  • 2018/19թթ. Դեկտեմբերի 16. Անգլիայի Պրեմիեր լիգա. 17-րդ տուր. «Սաութհեմփթոն»-«Արսենալ»՝ 3-2
  • 2017/18թթ. Ապրիլի 8. Անգլիայի Պրեմիեր լիգա. 33-րդ տուր. «Արսենալ»-«Սաութհեմփթոն»՝ 3-2
  • 2017/18թթ. Դեկտեմբերի 10. Անգլիայի Պրեմիեր լիգա. 16-րդ տուր. «Սաութհեմփթոն»-«Արսենալ»՝ 1-1
  • 2016/17թթ. Մայիսի 10. Անգլիայի Պրեմիեր լիգա. 26-րդ տուր. «Սաութհեմփթոն»-«Արսենալ»՝ 0-2
Share |

Լրահոս