Յան Ռեգենսբուրգը հաղթել է Համբուրգին, Ադամյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

18:46 24.02.2019

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Համբուրգին»: Խաղն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով:

Հյուրերը 16-րդ րոպեին Դևիդ Բեյտսի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը, և մինչև 74-րդ րոպեն «Ռեգենսբուրգը» հետապնդողի դերում էր:

74-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հավասարեցրեց հաշիվը: 81-րդ րոպեին «Ռեգենսբուրգը» ևս մեկ գոլ խփեց ու կամային հաղթանակ տարավ «Համբուրգի» նկատմամբ. հաղթական գոլի հեղինակ դարձավ Մարկո Գրյուտները:

Նշենք, որ հյուրերը 70-րդ րոպեից խաղում էին 10 հոգով, իսկ խաղն ավարտեցին 9 ֆուտբոլիստով:

Սարգիս Ադամյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 90-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Յան Ռեգենսբուրգը» 33 միավորով 8-րդ հորիզոնականում է:

Share |

Լրահոս

Loading...