Դավիդ Լուիսը պատմել է, թե ինչ է ասել Կեպային

12:15 25.02.2019

«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը պատմել է, որ դարպասապահ Կեպա Արիսաբալագային խորհուրդ է տվել ենթարկվել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի որոշմանն ու հեռանալ դաշտից անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի` «Մանչեսթերի Սիթիի» հետ խաղի վերջում:

Լրացուցիչ ժամանակում լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում էր փոխարինել Կեպային, բայց վերջինս հրաժարվեց տեղը զիջել Վիլի Կաբալյերոյին:

Արդյունքում, իտալացի մասնագետը, չկարողանալով տիրապետել զայրույթը, շիշ շպրտեց գետնին և լքեց մարզչական գոտին: Շուտով Սարին վերադարձավ: Արդյունքում, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 11-մետրանոցներով.

«Ես նրան ասացի, որ մենք պետք է հարգենք մարզչի որոշումը: Չգիտեմ` մարզիչը նրան ցանկանում էր փոխարինել վնասվածքի՞ պատճառով, թե՞` տակտիկական նկատառումներից ելնելով: Մարզչին թվաց, որ Կեպան վնասվածք է ստացել, այդ իսկ պատճառով նա ցանկանում էր փոխարինել նրան:

Նրանք միմյանց չհասկացան: Կեպան մեզ ասում էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Երբեմն խաղի ընթացքում հնարավոր չի լինում ինչ-որ բան բացատրել ու դա նորմալ է»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...