Ալեքսանդր Կարապետյանի գոլի շնորհիվ Պրոգրեսը խուսափել է պարտությունից

00:42 25.02.2019

Հայաստանի ազգային հավաքականի հարձակման գծի ևս մեկ ֆուտբոլիստ այսօր դարձել է գոլի հեղինակ իր թիմի կազմում:

Ալեքսանդր Կարապետյանի գոլն օգնել է «Պրոգրես Նիդերկորնին» խուսափել պարտությունից «Էտելբրուկի» հետ Լյուքսեմբուրգի առաջնության 14-րդ տուրի խաղում:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ  «Պրոգրես Նիդերկորնին» այս հանդիպումից հետո Լյուքսեմբուրգի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Share |

Լրահոս

Loading...