Մոսկվայի Սպարտակը պայմանագիր է կնքել 17-ամյա հայ ֆուտբոլիստի հետ, որը 18 խաղում 31 գոլ է խփել

11:45 25.02.2019

Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմն այս ձմեռ պայմանագիր է կնքել հայազգի Ստեփան Հովհաննիսյանի հետ, որը «Մասթեր Սատուրնի» սան է:

Ստեփանը մոսկովյան թիմի հետ մասնակցել է ձմեռային բոլոր հավաքներին ու Կիպրոսի «Ապոելի» հետ վերջին ստուգողական խաղում հասցրել է նաև դուբլի հեղինակ դառնալ:

17-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս հարձակողական կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում: Անցած տարի նա Մոսկվայի շրջանի՝ մարզադպրոցների միջև կայացած առաջնության 18 խաղում դարձել է 31 գոլի հեղինակ:

Ստեփանը նորամուտն է նշել նաև մեծահասակների պայքարում՝ ռուսական 3-րդ դիվիզիոնում մասնակցելով 14 հանդիպման:

Share |

Լրահոս

Loading...