NBA. Գոլդեն Սթեյթը հաղթել է արտագնա խաղում, Լեյկերսը՝ պարտվել (տեսանյութ)

15:10 26.02.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 11 հանդիպում:

«Շարլոտ Հորնետսը» հյուրընկալել է գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին» և 110:121 (30:34, 30:34, 28:30, 22:23) հաշվով պարտություն կրել: «Հորնետսի» համար սա վերջին 5 խաղում 4-րդ պարտությունն էր:

«Գոլդեն Սթեյթի» կազմում դաբլ-դաբլերով աչքի են ընկել Դեմարկուս Կազինսը՝ 24+11 և Դրեյմոնդ Գրինը՝ 14+10: Կլեյ Տոմպսոնի ակտիվում գրանցվել է 26 միավոր, Կևին Դյուրանտի՝ 20, իսկ Սթիվեն Կարիի՝ 16:

«Հյուսթոն Ռոկետսը» սեփական հարկի տակ 119:111 (39:28, 21:32, 35:25, 24:26) հաշվով առավելության է հասել «Ատլանտա Հոուկսի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Ատլանտայի» խաղարկող Տրեյ Յանգը, որը վաստակել է 36 միավոր: «Ռոկետսի» առաջատար Ջեյմս Հարդենի ակտիվում գրանցվել է 28 միավոր: 

Զուգահեռաբար կայացած խաղում «Մեմֆիս Գրիզլիզը» 110:105 (34:31, 27:25, 26:25, 23:24) հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյկերսին», իսկ «Մինեսոտա Տիմբերվուլվզը» 112:105 (19:30, 44:23, 30:27, 19:25) հաշվով առավելության է հասել «Սակրամենտո Կինգզի» նկատմամբ:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Դետրոյտ Պիստոնս»-«Ինդիանա Պեյսերս»՝ 113:109
«Կլիվլենդ Կավալյերս»-«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»՝ 110:123
«Մայամի Հիթ»-«Ֆինիկս Սանզ»՝ 121:124
«Բրուկլին Նետս»-«Սան Անտոնիո Սփյորս»՝ 101:85
«Նյու Օրլեան Պելիկանս»-«Ֆիլադելֆիա Սիկսերս»՝ 110:111
«Չիկագո Բուլզ»-«Միլուոկի Բակս»՝ 106:117
«Լոս Անջելես Կլիպերս»-«Դալաս Մավերիկս»՝ 121:112

NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս

Loading...