Պաշտոնական. Ֆուլհեմը հեռացրել է Ռանիերիին

20:51 28.02.2019

Իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին հեռացվել է «Ֆուլհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը: 

Ակումբում որոշել են խզել Ռանիերիի պայմանագիրը «Սաութհեմփթոնից» (0:2) կրած պարտությունից հետո:

Գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի անգլիացի Սքոթ Պարկերը: 

Նշենք, որ «Ֆուլհեմը» 17 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի նախավերջին` 19-րդ հորիզոնականը: 

Share |

Լրահոս

Loading...