NBA. Վերջին վայրկյանին Ուեդի 3-միավորանոցը հաղթական էր չեմպիոնի դեմ խաղում (տեսանյութ)

18:30 28.02.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը «Մայամի Հիթը» սեփական հարկի տակ 126:125 հաշվով առավելության է հասել «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» նկատմամբ:

Տանտերերն առաջին քառորդից հետո ունեցել են 15 միավորի առավելություն, սակայն գործող չեմպիոնին հաջողվել է առաջ անցնել, և ամեն ինչ վճռվել է վերջնամասում:

Հանդիպման վերջին վայրկյանին հաղթական 3-միավորանոց նետում է կատարել 37-ամյա Դուեյն Ուեյդը:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Շարլոտ Հորնետս»-«Հյուսթոն Ռոկետս»՝ 113:118
«Բրուկլին Նետս»-«Վաշինգտոն»՝ 116:125
«Ատլանտա Հոուկս»-«Մինեսոտա Տիմբերվուլվզ»՝ 131:123
«Բոստոն Սելտիկս»-«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»՝ 92:97
«Մեմֆիս Գրիզլիզ»-«Չիկագո Բուլզ»՝ 107:109
«Սան Անտոնիո Սփյորս»-«Դետրյոտ Պիստոնս»՝ 105:93
«Դալաս Մավերիկս»-«Ինդիանա Պեյսերս»՝ 110:101
«Յուտա Ջազ»-«Լոս Անջելես Կլիպերս»՝ 111:105
«Սակրամենտո Կինգզ»-«Միլուոկի Բակս»՝ 140:141
«Լոս Անջելես Լեյկերս»-«Նյու Օրլեան Պելիկանս»՝ 125:119

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս

Loading...