Ռեալը պայքարեց մեկ խաղակես. Բարսելոնան Իսպանիայի Գավաթի եզրափակչում է (տեսանյութ)

01:51 28.02.2019

Իսպանիայի Գավաթ / 1/2 եզրափակիչ
Առաջին հանդիպումը՝ 1:1
23:55

0:3

Գոլերը՝ Սուարես (50՛, 73՛, 11մ.), Վարան (69՛, ի.գ.)

Մարզադաշտը՝ «Սանտիագո Բեռնաբեու» (Մադրիդ)

Հանդիպման մրցավարը՝ Խոսե Սանչես Մարտինես

Մեկնարկային կազմերը՝ այստեղ

Ուղիղ հեռարձակումը՝ «Կենտրոն» Հ/Ը

Հանդիպման տեսությունը՝ ստորև.

 


«Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի եզրափակչում կհանդիպի «Բետիս»-«Վալենսիա» զույգի հաղթողի հետ: 

«Ռեալն» ու «Բարսելոնան» Էլ Կլասիկոյում: 95 հաղթանակ:

Վերջ!!! Հանդիպումն ավարտված է: «Ռեալը» փայլուն առաջին խաղակես անցկացրեց, սակայն դոմինանտը երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» էր: Շնորհավորում ենք «Բարսելոնայի» երկրպագուներին. «կապտանռնագույններն» Իսպանիայի Գավաթի եզրափակչում են: 

82՛ - Հեռանում է Վինիսիուսը: Հեռանում է առանց գոլի: Այսօր այս տղան կարող էր գոլ խփել: Նրան փոխարինում է Մարկո Ասենսիոն

81՛ - Դեղին քարտ Նելսոն Սեմեդուին («Բարսելոնա»): 

78՛ - Խաղադաշտը լքում է դուբլ ձևակերպած Սուարեսը: Նրան փոխարինում է Արտուրո Վիդալը

Նշենք, որ «Բարսելոնան» խփեց իր 100-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում: Ֆանտաստիկ ցուցանիշ է: 

75՛ - Փոփոխություն «Ռեալի» կազմում:

74՛ - Սուարեսի փայլուն վիճակագրությունը «Ռեալի» դեմ խաղերում: 10 գոլ 13 խաղում:

73՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Անվրեպ իրացում Պանենկայի ոճով: Սուարեսը՝ դուբլի հեղինակ:

 

71՛ - Մրցավարը ցույց է տալիս 11 մետրանոց նշակետը:

69՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Վարանը գնդակն ուղարկում է սեփական դարպասը:

 

68՛ - Փոխարինում «Ռեալի» կազմում: 

65' - Դեղին քարտ Սերխիո Բուսկետսին («Բարսելոնա»): Իսպանացին խախտում կատարեց Մոդրիչի նկատմամբ: 

62՛ - Ռեգիլոոոոոոոոոոն: Տեր Շտեգենն անհավանական սեյվ է կատարում: 

59՛ - Դեղին քարտ: Զգուշացվում է Լուկաս Վասկեսը («Ռեալ»): Վերջինս կոպիտ սահընկում կատարեց Կլեման Լանգլեի նկատմամբ: 

50՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Լուիս Սուարես: Բացված է հաշիվը:

 

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է:

Խաղակեսն ավարտված է:

43՛ - Առաջին խաղակեսի վիճակագրությունը. Ոչ մի ճշտգրիտ հարված դարպասին. Կողմերը դեռ ռիսկի չեն դիմում:

41՛ - Գերմանական կասեցում: Կրոսը կանգնեցնում է Մեսսիին

40՛ - Ահա և Բեյլը: Գարեթ Բեյլը:

37՛ - Կրկին վտանգավոր պահ «Բարսելոնայի» տուգանային հրապարակում: Վինիսիուսի հարվածը հետ է մղում Տեր Շտեգենը:

 

 

Պայքարը շարունակվում է: Դեռ գոլ չկա: 

22՛ - Բենզեման և Վինիսիուսը խառնաշփոթ էին ստեղծել «Բարսելոնայի» տուգանային հրապարակում: Վինիսիուսի հարվածից հետո Տեր Շտեգենը փրկեց «Բարսելոնային» վերահաս գոլից: 

00:00 - Հանդիպումը մեկնարկած է:

23:53 - Րոպեներ անց ֆիլմը կսկսվի: 

23:45 - «Սերուցքայինները» խաղադաշտում են:

 

23:30 - «Բարսելոնայի» դարպասապահները զրուցում են: 

 

23:20 - «Ռեալի» ֆուտբոլիստները ժամանեցին:

 

23:10 - Սա վայելել է պետք:

23:00 - Մեկնարկային կազմերը հայտնի են:

22:55 - Պանորամա Մադրիդից:

22:45 - «Բարսելոնայի» հանդերձարանը:

22:30 - «Սերուցքայինները» տեղում են:

 

22:20 - «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խաղից առաջ Լուկաս Վասկեսի հետ լուսանկար է տեղադրել Twitter-ի միկրոբլոգում: 

Այս շաբաթ տեղեկություն էր տարածվել, որ 29-ամյա կիսապաշտպանը դժգոհ է իր շուրջ ստեղծված իրավիճակով, ինչպես նաև վատ հարաբերություններ ունի թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ: 

Այս լուսանկարով նա կարծես պատասխանում է այդ շշուկները տարածողներին: «Թիմ, ընկերություն: Առաջ, «Ռեալ»,- գրել է ուելսցին:

22:00 - «Ռեալի» հանդերձարանը

 

18:00 - «Բարսելոնայի» ֆուտբոլիստները Մադրիդում են

«Սևիլիայի» դեմ խաղի հերոսը մտահոգված տե՞սք ունի:

Անձնական հանդիպումների պատմություն

  • 2018/19թթ. Փետրվարի 6. Իսպանիայի Գավաթ. 1/2 եզրափակիչ. «Բարսելոնա»-«Ռեալ»՝ 1:1
  • 2018/19թթ. Հոկտեմբերի 28. Լա Լիգա. 10-րդ տուր. «Բարսելոնա»-«Ռեալ»՝ 5:1
  • 2017/18թթ. Մայիսի 6. Լա Լիգա. 36-րդ տուր. «Բարսելոնա»-«Ռեալ»՝ 2:2

«Ռեալի» հայտացուցակը. Նավաս, Կուրտուա, Լուկա, Կարվախալ, Ռամոս, Վարան, Նաչո, Մարսելո, Օդրիոզոլա, Ռեգիլոն, Կրոս, Մոդրիչ, Կասեմիրո, Ասենսիո, Սեբալյոս, Բենզեմա, Բեյլ, Լուկաս, Վինիսիուս

«Բարսելոնայի» հայտացուցակը. Տեր Շտեգեն, Սեմեդու, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Կոուտինյո, Արթուր, Սուարես, Մեսսի, Դեմբելե, Սիլեսեն, Մալկոմ, Լենգլե, Ալբա, Ռոբերտո, Ալենա, Վիդալ, Ումտիտի, Պենյա

Share |

Լրահոս