Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունելու է թուրքական «Գալաթասարային»։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Հայտացուցակից դարձյալ դուրս են մնացել Գարեթ Բեյլը և Խամես Ռոդրիգեսը։ Բացակայում է նաև Վինիսիուսը։
Դարպասապահներ — Ալֆոնս Արեոլա, Տիբո Կուրտուա, Դիեգո Ալտուբե
Պաշտպաններ — Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո, Ֆերլան Մենդի
Կիսապաշտպաններ — Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Ֆեդե Վալվերդե, Իսկո
Հարձակվողներ — Էդեն Ազար, Կարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Լուկա Յովիչ, Ռոդրիգո
Հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ 23։55-ին։