Հաղթանակ դրամատիկ խաղում ու ՄՅՈւ-ն բարձրանում է 4-րդ հորիզոնական (տեսանյութ)

20:59 02.03.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ դրամատիկ խաղում հաղթեց «Սաութհեմփթոնին»:

Սուլշերի ֆուտբոլիստներն առավելության հասան մրցակցի նկատմամբ 3:2 հաշվով: Խաղի հաշիվը բացեց Վալերին: «Կարմիր սատանաները» երկրորդ կեսում Պերեյրայի ու Լուկակուի գոլերի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ:

Հյուրերը Ուորդ-Պրաուզի գոլի շնորհիվ 75-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: ՄՅՈւ-ն, սակայն, չհանձնվեց ու 88-րդ րոպեին Լուկակուն հաղթանակ պարգևեց մանչեսթերյան ակումբին` դառնալով դուբլի հեղինակ:

Հավելենք, որ մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին Պոգբան չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը:

Այս հաղթանակից հետո ՄՅՈւ-ն 58 միավորով կլինի 4-րդը: «Սաութհեմփթոնը» 27 միավորով 17-րդն է:

Share |

Լրահոս

Loading...