Գվարդիոլա. Դե Բրույնեն վնասվածք է ստացել

21:24 03.03.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բորնմութի» հետ խաղում (1:0) վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին.

«Կևին դե Բրույնեն շարքից դուրս է մնացել որոշ ժամանակով: Նա վնասել է ծնկատակի ջիլը: Ինչ վերաբերվում է Սթոունզին, նրան փոխարինեցինք ապահովության համար. չէինք ցանկանում ռիսկի դիմել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Այս մրցաշրջանում Դե Բրույնեն ԱՊԼ-ում մասնակցել է 14 հանդիպման` դառնալով մեկ գոլի հեղինակ: Սթոունզը մասնակցել է 19 հանդիպման:

Share |

Լրահոս