NBA. Ջեյմսի դաբլ-դաբլը չի օգնել Լեյկերսին, չեմպիոնը հաղթել է Ֆիլադելֆիային (տեսանյութ)

14:36 03.03.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 9 հանդիպում:

«Ֆիլադելֆիա Սիկսերը» հյուրընկալել է գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին» և 117:120 հաշվով պարտություն կրել: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է հյուրերից Կևին Դյուրանտը, որը վաստակել է 34 միավոր: Սթիվեն Կարիի ակտիվում գրանցվել է 28 միավոր, իսկ Դեմարկուս Կազինսի՝ 25:

«Յուտա Ջազը» 115:111 հաշվով առավելության է հասել «Միլուոկի Բակսի» նկատմամբ, որն արդեն ապահովել է իր տեղը կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆում: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Ջազից» Դոնովան Միտչելը, որը վաստակել է 46 միավոր: «Բակսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն վաստակել է 43 միավոր:

«Ֆինիկս Սանզը» սեփական հարկի տակ 118:109 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյկերսին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է հյուրերից Լեբրոն Ջեյմսը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 27 միավոր+16 փոխանցում:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Կլիվլենդ Կավալյերս»-«Դետրոյտ Պիստոնս»՝ 93:129
«Ինդիանա Պեյսերս»-«Օրլանդո Մեջիկ»՝ 112:117
«Մայամի Հիթ»-«Բրուկլին Նետս»՝ 117:88
«Սան-Անտոնիո Սփյորս»-«Օկլահոմա Սիթի Տանդեր»՝ 116:102
«Դալաս Մավերիկս»-«Մեմֆիս Գրիզլիզ»՝ 81:111
«Դենվեր Նագետս»-«Նյու Օրլեան Պելիկանս»՝ 112:120

NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս

Loading...