ՊՍԺ-ն Ռաբիոյի փոխարինողին գտել է Իտալիայում

21:18 03.03.2019

ՊՍԺ-ն պատրաստ է «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի դիմաց վճարել 100 մլն եվրո, վստահեցնում է Calcio Mercato-ն: 

Փարիզյան ակումբը կիսապաշտպանի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նախորդ տարվանից, սակայն հռոմեական ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն 24-ամյա սերբի տրանսֆերի դիմաց պահանջել էր 150 մլն եվրո: 

ՊՍԺ-ն Միլինկովիչ-Սավիչին դիտարկում է որպես Ադրիեն Ռաբիո փոխարինողի: Transfermarkt-ը գնահատել է ֆուտբոլիստի արժեքը 75 մլն եվրո: Նրա գործող պայմանագրի ժամկետը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: 

Share |

Լրահոս

Loading...