Էմերին՝ Մխիթարյանի մասին. Հնարավոր է՝ այլ ֆուտբոլիստ չկարողանա նրա պես աշխատանք կատարել

22:11 04.03.2019

Այս հանգստյան օրերին ԱՊԼ-ում տեղի է ունեցել հյուսիսլոնդոնյան դերբին՝ 1:1: «Արսենալի» պաշտոնական կայքը գրում է, որ «զինագործների» երկրպագուները թեժ են արձագանքել Հենրիխ Մխիթարյանի՝ մեկնարկային կազմում ընդգրկվելու փաստին: 

Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը մեջբերել է թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի խոսքերը, որտեղ իսպանացի մասնագետը նշել է, թե ինչու է վստահել հենց Հենրիխ Մխիթարյանին: 

«Մխիթարյանը ֆիզիկապես պատրաստ է և ուժեղ: Նա կարող է հայտնվել երկու տուգանային հրապարակներում, թե՛ պաշտպանվելիս, և թե՛ հարձակվելիս: Կարծում եմ, որ նա ունի բոլոր որակները, որպեսզի օգնի մեզ խաղալու մեր ֆուտբոլը: 

Նա սովորաբար ամբողջ 90 րոպեն խաղում է կենտրոնացված լինելով իր աշխատանքի վրա: Այլ ֆուտբոլիստներ, հնարավոր է, չկարողանան անել դա այդքան մեծ ինտենսիվությամբ:

Շաբաթ օրը մենք կազմի մի շարք փոփոխություններ ենք արել ի տարբերություն չորեքշաբթի օրը կայացած խաղի: Մենք խաղադաշտ ենք մտցրել թարմ ուժեր ունեցող ֆուտբոլիստների:

Կարծում եմ, որ նրանք լավ են համակցել (Մխիթարյան-Օզիլ-Օբամեյանգ) և մեծ օգուտ են տվել թիմին՝ ոչ թե հաղթելու, այլ դրան մոտ լինելու համար»,- ասել է Էմերին: 

Share |

Լրահոս