Յուվենտուսը հետաքրքրված է Ասենսիոյի ծառայություններով

10:37 05.03.2019

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբը դիտարկում է, որ հիմնական կազմում տեղը կորցրած ֆուտբոլիստը հետաքրքրված կլինի տրանսֆերում:

Նշվում է նաև, որ Ֆլորենտինո Պերեսը առաջիկա ամռանը մտադիր է թիմի վերակառուցում իրականացնել: Իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը, այդ իսկ պատճառով նրա տրանսֆերային արժեքը բավականին բարձր կլինի:

Հիշեցնենք` անցած տարվա նոյեմբերին հաղորդվում էր,որ ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել Թուրինին և առաջընթաց գրանցել:

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն 20 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 2019 թվականին Մարկոն միայն մեկ անգամ է մադրիդցիների մեկնարկային կազմում դուրս եկել խաղադաշտ, երբ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «Ժիրոնային» (1:2):

Share |

Լրահոս

Loading...