Յուվենտուսը բանակցություններ է վարում Գվարդիոլայի հետ

18:39 05.03.2019

Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Այս մասին հայտնում է Sport.es-ը` հղում անելով Sport Mediaset-ին:

Ըստ աղբյուրի` իտալական ակումբի ներկայացուցիչները արդեն երկու անգամ հանդիպել են իսպանացի մասնագետի գործակալի հետ: Գվարդիոլային Թուրին տեղափոխելը դժվարին գործ է լինելու, քանի որ իսպանացու պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է 23 մլն եվրո:

Նշվում է, որ թուրինցիների գլխավոր մարզիչ թեկնածու է նաև Զինեդին Զիդանը, որը կարող է համաձայնել տարեկան ստանալ 7.5 մլն եվրո:

Այդքան է ստանում «ծեր սինյորայի» ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Իտալացին Չեմպիոնների լիգայում «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղից հետո կարող է հրաժարական տալ:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս