Նեյմարը կարող է որակազրկվել ՊՍԺ-ՄՅՈւ խաղի մրցավարությունը քննադատելու համար

17:40 07.03.2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է որակարզկվել ՈւԵՖԱ-ի կողմից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղից հետո:

Բրազիլացին, որն այս պահին վերականգնվում է վնասվածքից, չի մասնակցել հանդիպմանն ու խաղին հետևել է տրիբունայից: Եզրափակիչ սուլիչից հետո հարձակվողը քննադատել է մրցավար Դամիր Սկոմինայի` ավելացված ժամանակում տեսակրկնությունը դիտելուց հետո ֆրանսիական թիմի դարպասին 11-մետրանոց նշանակելու որոշումը:

Ինչպես հայտնում է Sport.es-ը, ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել Նեյմարին: Կարգապահական կանոնների համաձայն, բրազիլացին կարող է որակազրկվել 1-ից 3 խաղով: Մոտ ժամանակներս կհայտարարվի հետաքննություն սկսելու մասին:

Նեյմարն ավելի վաղ հայտարարել էր. «Սա խայտառակություն է: Ֆուտբոլից չհասկացող 4 մարդ դիտում է դրվագի դանդաղեցված կրկնությունը: Այնտեղ 11-մետրանոց չկար: Ինչպե՞ս կարելի է սեփական մեջքի հետևում ձեռքով խաղալ: Գնացեք գրողի ծոցը...»:

Share |

Լրահոս

Loading...