ՈւԵՖԱ-ն չի որակազրկել Սիմեոնեին Յուվենտուսի հետ խաղում ցուցադրած ժեստի համար

18:01 07.03.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կկարողանա ներկա գտնվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Յուվենտուսի» հետ պատասխան խաղին:

Ինչպես հայտնում է AS-ը, ՈւԵՖԱ-ն որոշել է չորակազրկել արգենտինացի մասնագետին թուրինյան ակումբի հետ առաջին խաղում ցուցադրած անպարկեշտ ժեստի համար:

Դրա փոխարեն Սիմեոնեն ստիպված կլինի մոտ 20 հազար եվրո տուգանք վճարել: Նշվում է, որ միջադեպի մասին մրցավարները խաղի արձանագրության մեջ չեն նշել:

«Աթլետիկոյի» և «Յուվենտուսի» միջև առաջին խաղն ավարտվել է մադրիդյան թիմի` 2:0 հաշվով հաղթանակով: Պատասխան խաղը կկայանա մարտի 12-ին Թուրինում և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:

Share |

Լրահոս