Ռուսաստանի Գավաթ. Ուրալ-Սպարտակ. մեկնարկային կազմեր

17:27 07.03.2019

Հայտնի է, թե ինչ կազմերով խաղադաշտ դուրս կգան «Ուրալն» ու «Սպարտակը» Ռուսաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում:

Հանդիպումը կկայանա այսօր` մարտի 7-ին, «Եկատերինբուրգ Արենայում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված է այս խաղին, սակայն հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից:

«Ուրալ». Գոդզյուր, Մերկուլով, Կուլակով, Ստրանդբերգ, Պոլյակով, Դիմիտրով, Բիկֆալվի, Մայեգա, Էլ-Քաբիր, Եգորիչև, Պոգրեբնյակ:

«Սպարտակ». Սելիխով, Այրտոն, Ջիկիա, Բոկետի, Ռասկազով, Գուլիև, Գլուշակով, Մելգարեխո, Զե Լուիշ, Ադրիանո, Մելկաձե:

Թիմերի միջև առաջին հանդիպումը, որը կայացել է Մոսկվայում անցած տարվա դեկտեմբերին, ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Այսօր կայանալիք խաղը կցուցադրվի «Матч Премьер» և «Матч! Планета» հեռուստաալիքների ուղիղ եթերում:

Share |

Լրահոս

Loading...