ՉԼ. Մանչեսթերյան հեքիաթ Փարիզում. Սուլշերի թիմը դուրս է թողնում ՊՍԺ-ին (տեսանյութ)

02:42 07.03.2019

Չեմպիոնների լիգա / 1/8 եզրափակիչ
Պատասխան հանդիպում
23:55

1:3

Գոլերը՝ Լուկակու (2՛), Բերնատ (11՛), Լուկակու (30՛), Ռեշֆորդ (90+3՛, 11մ.)

Մարզադաշտը՝ «Պարկ դե Պրենս» (Փարիզ)

Հանդիպման մրցավարը՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա) 

Մեկնարկային կազմերը՝ այստեղ

 


ՎԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵԵՐՋ!!! «Մանչեսթեր Յունայթեդը» փառահեղ հաղթանակ է տանում «Պարկ դե Պրենսում»: Ֆանտաստիկ հաղթանակ: 

90+3՛ - Խաղադաշտ է մտնում Կավանին: Վնասվածքից նոր ապաքինված ուրուգվայցին շտապում է առաջ: Նա փոխարինում է Դանի Ալվեսին: 

ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! ՍԱ ՖԱՆՏԱՍՏԻԿ Է!!!

 

 

Ռեշֆորդն ընդդեմ Բուֆոնի: 

11 մետրանոց
Գնդակը դիպավ Կիմպեմբեի ձեռքին: Սկոմինան նշանակեց 11 մետրանոց: 

 Կարծես թե խաղի ամենավճռական պահն է. մրցավարը որոշում է նշանակե՞լ 11 մետրանոց ՊՍԺ-ի դարպասին, թե՞ ոչ:

88՛ - Փոխարինում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Էշլի Յանգի փոխարեն խաղադաշտ մտավ Մեյսոն Գրինվուդը

82՛ - Մբապեն կարող էր վերջակետ դնել խաղին, սակայն սայթաքեց:

 

Չոնն այս տղան է (աջից)

80՛ - Փոփոխություն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Անդրեաս Պերեյրայի փոխարեն խաղադաշտ մտավ Տայտ Չոնը

75՛ - Զգուշացվում է Պարեդեսը

70՛ - Կրկնակի փոխարինում ՊՍԺ-ի կազմում: Տիլո Կերերի և Յուլիան Դրաքսլերի փոխարեն խաղադաշտ մտան Լեանդրո Պարեդեսն ու Տոմա Մենյեն

Ընդմիջմանը ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը ոգևորում է իր ֆուտբոլիստներին:

55՛ - ՊՍԺ-ն գոլ է խփում, սակայն խաղից դուրս վիճակից: 

 

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է: 

Խաղին ներկա է նաև ՊՍԺ-ի վնասվածք ունեցող հարձակվող Նեյմարը: Ի դեպ, «Ninja»-ի հետ է լուսանկարվել: Վերջինս Հայտնի բլոգեր է: 

Առաջին խաղակեսն ավարտված է:

36՛ - Փոփոխություն ՄՅՈւ-ի կազմում: Էրիկ Բայիի փոխարեն խաղադաշտ մտավ Դիոգու Դալոթը

34՛ - Առաջին դեղին քարտն այս խաղում: Զգուշացվում է Դի Մարիան (ՊՍԺ):

 

30՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Լուկակուն՝ դուբլի հեղինակ: Ջիջի Բուֆոնը չի կարողանում որսալ գնդակը:

 

22՛ - Դանի Ալվեսն էր ցանկանում աչքի ընկնել գեղեցիկ գոլով, սակայն մի փոքր հաշվարկներում սխալվեց:

 

Հիմա էլ ՊՍԺ-ն է գոլ խփում: Փայլուն խաղ է ընթանում: 12-րդ րոպեին գոլ է խփում Խուան Բերնատը:

 

«Մանչեսթեր Յունայթեդը» բավականին լավ տեսք ունի: ՊՍԺ-ն պետք է երկար պահեն գնդակը: 

Բարև Ձեզ և միանգամից գոլ: Այո, սա կատակ չէ: Հիմա կտեղադրենք տեսանյութը: 

2-րդ րոպեին գոլ է խփում Ռոմելու Լուկակուն:

 

Հանդիպումը մեկնարկած է:

23:40 - Ամեն ինչ պատրաստ է:

23:40 - ՊՍԺ-ի ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի:

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում երկու անգամ ուժեղ է գտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներից: Երկու անգամ էլ պարտության է մատնվել «Չելսին» (2014/15թթ. 1:1 տանը, 2:2 դրսում և 2015/16թթ. 2:1 տանը, 2:1 դրսում):

23:25 - ՊՍԺ-ի երկրպագուները հավատում են իրենց թիմին:

Անձնական հանդիպումների արդյունքները

  • 2018/19թթ. Փետրվարի 12. Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ՝ 0-2
  • 2015 - Հուլիսի 30. Չեմպիոնների միջազգային գավաթ. Հյուսիսային Ամերիկա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ՝ 0-2

23:05 - ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանեցին:

 

 

23:02 - ՊՍԺ-ի հանդերձարանը

23:00 - «Պարկ դե Պրենսում» թեժ երեկո է սպասվում:

22:55 - Երկրպագուների հոսքը «Պարկ դե Պրենս» չի դադարում:

22:45 - Բերնատն ու Դե Խեան հայրենակիցներ են և հանդես են գալիս Իսպանիայի ընտրանու կազմում, սակայն այսօր նրանք մրցակիցներ են: 

Share |

Լրահոս