Նեյմարը՝ ՄՅՈւ-ի հետ խաղի 11-մետրանոցի մասին. Սա խայտառակություն է

11:20 07.03.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը դժգոհ է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան հանդիպման մրցավարությունից:

Հիշեցնենք, որ գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան հանդիպման ավելացված ժամանակում տեսակրկնությունից հետո փարիզյան թիմի դարպասին նշանակեց 11-մետրանոց տուգանային, որն էլ վճռորոշ եղավ այս դիմակայությունում:

«Սա խայտառակություն է: Ֆուտբոլից չհասկացող 4 մարդ դիտում է դրվագի դանդաղեցված կրկնությունը: Այնտեղ 11-մետրանոց չկար: Ինչպե՞ս կարելի է սեփական մեջքի հետևում ձեռքով խաղալ: Գնացեք գրողի ծոցը...»,- գրել է Նեյմարը Instagram-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած առաջին խաղում ՊՍԺ-ն 2-0 հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ պատասխան խաղում զիջեց 1-3 հաշվով և պայքարից դուրս մնաց սեփական հարկի տակ ավելի շատ գոլ բաց թողնելու պատճառով:

 

Share |

Լրահոս

Loading...