Ռուսաստանի Գավաթ. Ուրալը հաղթել է Սպարտակին և դուրս եկել կիսաեզրափակիչ

20:23 07.03.2019

Ռուսաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղում Եկատերինբուրգի «Ուրալը» մրցել է Մոսկվայի «Սպարտակի» հետ:

Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Պատասխան խաղում տանտերերը հաղթել են նվազագույն հաշվով: Միակ գոլ 35-րդ րոպեին խփել է Բիկֆալվին: Հանդիպմանը հայտավորված է եղել նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Մեր ընտրանու խաղացողը մնացել է պահեստայինների նստարանին` դուրս չգալով խաղադաշտ:

Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում «Ուրալը» հաղթել  է 2:1 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմցրի «Արսենալի» հետ:

Share |

Լրահոս

Loading...