ԵԼ. Ֆավորիտները սպասված հաղթանակներ տարան (տեսանյութ)

01:56 08.03.2019

Եվրոպա լիգայի խաղարկությունում կայացան 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները:

Լոնդոնի «Չելսին» տանը 3:0 հաշվով հաղթանակ տարավ Կիևի «Դինամոյի» նկատմամբ:

Սարիի թիմի կազմում գոլով աչքի ընկան Պեդրոն, Վիլիանը և Հադսոն-Օդոյին:

«Չելսի»-«Դինամո Կիև»՝ 3:0

Գոլերը Պեդրո (17') Վիլիան (65') Հադսոն-Օդոյի (90')

Իտալական «Նապոլին» էլ նույն հաշվով առավելության հասավ «Զալցբուրգի» նկատմամբ: Մեկական գոլ խփեցին Միլիկը և Ռուիսը, ինքնագոլի հեղինակ դարձավ Օնգուենեն:

«Նապոլի»-«Զալցբուրգ»՝ 3:0

Գոլերը՝ Միլիկ(10') Ռուիս (18') Օնգուենե (ինքնագոլ - 58')

«Վալենսիան» 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Կրասնոդարի» նկատմամբ: Դուբլ գրանցեց Ռոդրիգոն: Ռուսական ակումբի կազմում էլ միակ գնդակը խփեց Կլասոնը:

«Վալենսիա»-«Կրասնոդար»՝ 2:1

Գոլերը՝Ռոդրիգո (12'.24') Կլասոն (63)

Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 14-ին:

 

 

Share |

Լրահոս

Loading...