Էմերի. Մխիթարյանը հիանալի աշխատեց ու որակյալ խաղ ցուցադրեց

01:30 08.03.2019

Լոնդոնի «Արսենալը» «Ռենի» հետ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում պարտվեց 1:3 հաշվով:

Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Խաղից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու հանդիպման ժամանակ նա Մխիթարյանին օգտագործեց որպես եզրային պաշտպան.

«Կարմիր քարտից հետո ցանկանում էի, որ պաշտպանական գոտում ֆուտբոլիստներ չպակասեն: Երկրորդ խաղակեսում մեզ պետք էին ֆուտբոլիստներ, որոնք թարմություն կհաղորդեին առջևի գծում: Երկրորդ խաղակեսում այդքան էլ շատ պահեր չունեցանք, սակայն կարծում եմ, որ Մխիթարյանը հիանալի աշխատեց ու լավ խաղ ցուցադրեց:

Գտնում եմ, որ ոչ մի խնդիր չկա նրանում, որ Մխիթարյանը 40-50 րոպե գործեց որպես աջ պաշտպան: Նա լավ կատարեց իր աշխատանքը: Եթե նա այդքան լավ չդրսևորեր իրեն, ապա կմտածեինք նրան փոխարինելու մասին»,- Էմերիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս