ԵԼ․ Ինտերը և Սևիլիան չկարողացան հաղթել, այլ արդյունքներ (տեսանյութ)

00:05 08.03.2019

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Զենիթը» սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։

«Գազպրոմ Արենայում» կայացած հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց Վիսենտե Իբոռան։ Երկու րոպե անց Սերդար Ազմունը վերականգնեց հավասարությունը, սակայն երկրորդ կեսում Խերար Մորենոյի և Մանուել Մորլանեսի գոլերի շնորհիվ «դեղին սուզանավը» հաղթանակ տոնեց։

Զուգահեռաբար կայացած «Սևիլիա»-«Սլավիա» խաղում թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով երկուական գոլ։ Տանտերերի կազմում աչքի ընկան Վիսամ Բեն-Յեդերը և Մունիր Էլ-Հադադին, իսկ հյուրերից՝ Միրոսլաբ Ստոխը և Ալեքս Կրալը։

Զագրեբի «Դինամոն» Բրունո Պետկովիչի գոլի շնորհիվ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել «Բենֆիկայի» նկատմամբ, իսկ «Այնտրախտ»-«Ինտեր» խաղում գոլեր չեն արձանագրվել։

Հավելենք, որ պատասխան հանդիպումները կայանալու են մեկ շաբաթ անց՝ մարտի 14-ին։

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Զենիթ»-«Վիլյառեալ»՝ 1-3
Գոլերը՝ Ազմուն 35՛ - Իբոռա 33՛, Մորենո 64՛, Մորլանես 71՛

«Սևիլիա»-«Սլավիա»՝ 2-2
Գոլերը՝ Բեն-Յեդեր 1՛, Էլ-Հադադի 28՛ - Ստոխ 25՛, Կրալ 39՛

«Այնտրախտ»-«Ինտեր»՝ 0-0
Չիրացրած 11-մետրանոց՝ Բրոզովիչ 22՛

«Դինամո Զագրեբ»-«Բենֆիկա»՝ 1-0
Գոլը՝ 38՛ (11-մետրանոց)

 

Share |

Լրահոս

Loading...