Ռեալում միակարծիք չեն. Պերեսը կողմ է Մոուրինյուի թեկնածությանը, տնօրենները՝ ոչ

11:43 09.03.2019

Սանտիագո Սոլարին շուտով թողնելու է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը: Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Ռեալի» ղեկավարությունն այժմ քննարկում է Սոլարին փոխարինողի հարցը:

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմ է Ժոզե Մոուրինյուի վերադարձին, սակայն ակումբի տնօրենները դեմ են պորտուգալացի մասնագետի թեկնախությանը: AS-ը հաղորդում է, որ «Ռեալի» տնօրենները Պերեսին խորհուրդ են տալիս լրջորեն դիտարկել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի թեկնածությունը:

Աղբյուրը գրում է, որ Պերեսը ցանկանում է՝ Մոուրինյուն իր խստությամբ կարգուկանոն հաստատի թիմում, սակայն «Ռեալի» գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը հակառակ կարծիքն ունի: Սանչեսը մտավախության ունի, որ պորտուգալացու՝ Սերխիո Ռամոսի, Կարիմ Բենզեմայի և Մարսելոյի հետ վատ հարաբերություններն ավելի կխորացնեն թիմի ճգնաժամը:

Հաղորդվում է, որ Պերեսին այնքան էլ դուր չի գալիս Լյովի թեկնածությունը: Մադրիդյան ակումբի նախագահի համար Մոուրինյուից հետո երկրորդ թեկնածուն Զինեդին Զիդանն է, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, ֆրանսիացին ավելի շատ հետաքրքրված է «Յուվենտուսը» գլխավորելու տարբերակով, քան «Ռեալ» վերադարձով:

Share |

Լրահոս

Loading...