Մարադոնա. Չգիտեմ` Ագուերոն ինչ պետք է անի, որ հրավիրվի հավաքական

13:40 10.03.2019

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ մեքսիկական «Դորադոս» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան քննադատել է արգենտինական թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին` «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին հավաքական չհրավիրելու համար:

«Ագուերոյին հավաքական չհրավիրելով` Սկալոնին անարգանք է ցուցաբերել ֆուտբոլի հանդեպ:

Նա երբեք լավ խաղացող չի եղել, իմ թիմի համար ես նման մարզիչ չեմ ցանկանում: Չգիտեմ, թե Ագուերոն էլ ինչ պետք է անի, որպեսզի հրավիրվի հավաքական»,- ասել է Մարադոնան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հրավիրվել է Արգենտինայի հավաքական մասնակցելու Վենեսուելայի և Մարոկկոյի հավաքականների հետ ընկերական խաղերին:

Share |

Լրահոս

Loading...