Վիլլեմ II-ը հաղթել է. Օզբիլիսը մնացել է պահեստայինների նստարանին

11:55 10.03.2019

Հոլանդիաի առաջնության 25-րդ տուրում «Վիլլեմ II»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Դե Գրաաֆսհապին» և 3:2 հաշվով հաղթանակ տարել:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը տանտերերի հայտացուցակում է եղել, սակայն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:

Հատկանշական է, որ Օզբիլիսն առաջնության շրջանակում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 16-ին` «Վիտեսի» հետ արտագնա խաղում:

25 տուրից հետո «Վիտես II»-ը Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

 

Share |

Լրահոս

Loading...