Սուլշերի առաջին պարտությունն ԱՊԼ-ում Արսենալից էր. Էմերիի թիմը հաղթեց առանց հարցերի (տեսանյութ)

22:26 10.03.2019

Անգլիայի Պրեմիեր լիգա / 30-րդ տուր
20:30

2:0

Գոլերը` Ջակա (13՛), Օբամեյանգ (69՛, 11մ.)

Մարզադաշտը` «Էմիրեյթս» (Լոնդոն)

Հանդիպման մրցավարը` Ջոնաթան Մոս (Լիդս)

Մեկնարկային կազմերը` այստեղ

Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր հայտացուցակից մեջքի հետ կապված խնդիրների պատճառով: 

 


ԵՎ ՎԵԵԵԵՐՋ!!! «Արսենալը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» 2:0 հաշվով և բարձրացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Զինագործները» իրենց ակտիվում ունեն 60 միավոր: «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով նահանջեց 5-րդ տեղ: 

90՛ - Դեղին քարտ Սեադ Կոլաշինացին:

84՛ - Խաղադաշտը լքում է Ալեքսանդր Լակազետը: Փոխարենը խաղադաշտ է մտնում Էդվարդ Նկետիան

71-րդ րոպեին երկրպագու էր ներխուժել խաղադաշտ: 

 

78՛ - Փոփոխություն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Նեմանյա Մատիչի փոխարեն խաղադաշտ մտավ Մեյսոն Գրինվուդը

75՛ - Մեսութ Օզիլի փոխարեն խաղադաշտ մտավ Ալեքս Իվոբին

74՛ - Դեղին քարտ Պոլ Պոգբային:

70՛- Փոխարինում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում. Դիոգո Դալոտի փոխարեն խաղադաշտ մտավ Անտոնի Մարսիալը

69՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

 

67՛ - Հանդիպման մրցավար Ջոնաթան Մոսը մատնանշում է 11 մետրանոց նշակետը: «Արսենալը» հաշիվը կրկնապատկելու լավ հնարավորություն ունի: 

Եվ ահա Լենոյի սեյվը` տեսանյութով.

 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում փայլում է Բերնդ Լենոն:

Երկրորդ խաղակեսը մեկնարկած է:

Առաջին խաղակեսն ավարտված է: 

35՛ - Դեղին քարտ Սոկրատիս Պապաստատոպուլոսին

«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ անգամ է ստուգում «Արսենալի» դարպասի ձողերի ամրությունը: Այս անգամ ստուգում էր Ֆրեդը: 

 

Իսկական «թնդանոթ»: Ջական ԱՊԼ-ում իր 7 գոլից 6-ը խփել է հեռահար հարվածով: 

Իսկ հիմա պատկերացրեք, թե դուք Դե Խեան եք ու գոլ եք բաց թողնում:

 

Վստահ ենք, Ռեմսի, օրիգինալն է, այո...

 

8-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդը» հաշիվը բացելու հնարավորություն ուներ, սակայն Ռոմելու Լուկակուի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

 

13՛ - ԳՈՈՈՈՈՈՈՈՈԼ!!! Գրանիտ Ջական փայլուն հարվածով գրավեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը:

 

20:30 - Հանդիպումը մեկնարկած է:

20:25 - Bleacher Report-ը ներկայացրել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դիմակայության ամենահետաքրքիր պահերից մի քանիսը: 

20:25 - Քրիս Սմոլինգը «Էմիրեյթսում» կանցկացնի իր 200-րդ հանդիպումն ԱՊԼ-ի շրջանակում: ՄՅՈւ-ի կազմում Սմոլինգը հանդես է գալիս 2010 թվականից: 

20:25 - Opta-ն գրում է, որ «Արսենալը» սիրում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիրակի օրերին: Լոնդոնյան ակումբը կիրակի օրերին կայացած 13 խաղում 9 հաղթանակ են տարել ԱՊԼ-ի շրջանակում: 

20:20 - Երկրպագուների հոսքն «Էմիրեյթս» դեռ շարունակվում է:

Անձնական հանդիպումների պատմություն

  • 2018/19թթ. Հունվարի 25. Անգլիայի Գավաթ. 1/16 եզրափակիչ. «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 1-3
  • 2018/19թթ. Դեկտեմբերի 5. ԱՊԼ. 15-րդ տուր. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ազար»` 2-2
  • 2017/18թթ. Ապրիլի 29. ԱՊԼ. 36-րդ տուր. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ»` 2-1

19:50 - «Արսենալի» նախկին հարձակվող Քևին Քեմբելը «Ազատ մարդ» գրառումով գլխարկով աջակցում է իր նախկին թիմին:

 

19:45 - «Արսենալի» պաշտոնական կայքը նշել է, որ Մխիթարյանը բացակայում է հայտացուցակից մեջքի խնդիրների պատճառով:

19:35 - Կողմերը «Էմիրեյթսում» են: 

Share |

Լրահոս