Իսպանիայում բացատրել են, թե ինչու է VAR-ի սենակը դատարկ եղել Ռեալի խաղի ժամանակ

15:43 11.03.2019

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի` «Վալյադոլիդի» և «Ռեալի» միջև տեղի ունեցած խաղի ժամանակ (1:4) զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել;

Տանտերերը  բացել են հաշիվը Սերխիո Գվարդյոլայի խփած գոլի շնորհվ և մադրիդցիներն արդեն պատրաստվել են գնդակը խաղարկել դաշտի կենտրոնից, բայց մրցավարը բարձրացրել է ձեռքն ու խաղից դուրս իրավիճակ գրանցել:

Հեռարձակման ռեժիսորները դրվագի կրկնապատկերի ժամանակ ցուցադրել են VAR-ի` ամբողջովին դատարկ սենյակը: Ինչպես հայտնում է Marca-ն, սխալմունք է տեղի ունեցել: Հեռուստադիտողներին պարզապես չի ցուցադրվել այն սենյակը, որն այդ պահին օգտագործվել է:

Ավելի ուշ ցուցադրել են արդեն ճիշտ սենյակը, որտեղ եղել են մարդիկ` խաղի վրա աշխատող:

Share |

Լրահոս