Դրամա Խոսե Սորիլյայում. Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Վալյադոլիդին (տեսանյութ)

01:51 11.03.2019

Լա Լիգայի 27-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հաղթանակ է տարել «Վալյադոլիդի» նկատմամբ: Խաղը կայացել է «Խոսե Սորիլյա» ստադիոնում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 4:1:

«Վալյադոլիդն» առաջին խաղակեսում չի իրացրել նշանակված 11 մետրանոցը, բացի այդ մրցավարը չեղարկել է տանտերերի հարձակվող Սերխիո Գվարդիոլայի երկու գոլերը: Առաջին դեպքում մրցավարն օգտվել է տեսակրկնության հնարավորությունից, իսկ երկրորդում՝ եզրային մրցավարը ֆիքսել է «խաղից դուրս» իրավիճակը:

29-րդ րոպեին Անուար Տուխամին բացել է հանդիպման հաշիվը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում «Ռեալը» հավասարեցրել է հաշիվը Ռաֆայել Վարանի հստակ հարվածի շնորհիվ: Ընդմիջումից հետո «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ է դարձել, իսկ վերջնական հաշիվը ձևակերպել է Լուկա Մոդրիչը:

Նշենք նաև, որ «Ռեալը» 80-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստով. խաղադաշտից հեռացվել է Կազեմիրոն: Այս խաղից հետո «Ռեալը» վաստակած 51 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ հետ մնալով «Բարսելոնայից» 12 միավորով: «Վալյադոլիդը» 26 միավորով 17-րդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...