NBA. Գոլդեն Սթեյթը վերջին 6 խաղում 4-րդ պարտությունը կրեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

16:07 11.03.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 6 հանդիպում:

Կանոնավոր առաջնության գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական հարկի տակ 111-115 հաշվով պարտվեց «Ֆինիկս Սանզին»: Ուշագրավ է, որ մեկնարկային քառորդում տանտերերն ունեին 13 միավորի առավելություն, իսկ խաղի ավարտից 5 րոպե 18 վայրկյան առաջ հաղթում էին 98-97 հաշվով, սակայն «Ֆինիկսին» հաջողվեց հաղթանակի հասնել:

Հյուրերի կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել Դևին Բուկերը՝ վաստակելով 37 միավոր և կատարելով 11 արդյունավետ փոխանցում: «Գոլդեն Սթեյթի» կազմում 28 միավոր վաստակել է Կլեյ Տոմպսոնը, 25 միավոր էլ գրանցվել է Կևին Դյուրանտի ակտիվում:

«Գոլդեն Սթեյթի» (45-21) համար այս պարտությունը 4-րդն էր վերջին 6 խաղում: Չնայած դրան՝ թիմը պահպանում է առաջատարի կարգավիճակն Արևմտյան կոնֆերենցիայում: «Ֆինիկսի» (16-52) համար էլ այս հաղթանակը 4-րդն էր վերջին 5 խաղում:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Մեմֆիս Գրիզլիզ»-«Օրլանդո Մեջիկ»՝ 105:97
«Ատլանտա Հոուկս»-«Նյու Օրլեան Պելիկանս»՝ 128:116
«Դալաս Մավերիկս»-«Հյուսթոն Ռոկետս»՝ 93:94
«Սան Անտոնիո Սփյորս»-«Միլուոկի Բակս»՝ 121:114
«Մինեսոտա Տիմբերվուլվզ»-«Նյու Յորք Նիկս»՝ 103:92

Share |

Լրահոս

Loading...