Ուրալը չկարողացավ օգտվել մրցակցի ինքնագոլից, Հարոյանը խաղաժամանակ չստացավ

21:04 11.03.2019

ՌՖՊԼ-ի 19-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է խաղացել «Ախմատի» հետ:

38-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն է ուղարկել «Ախմատի» պաշտպան Միլադ Մոհամմադին: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հանդիպման գլխավոր մրցավար Պավել Կուկույանը 11-մետրանոց է նշանակել «Ուրալի» դարպասին, որը դիպուկ է իրացվել:

Այսպիսով, «Ուրալն» ընդհատել է ՌՖՊԼ-ում 3-խաղյա պարտությունների շարքը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» պահեստայինների կազմում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:

Այս ոչ-ոքիից հետո «Ուրալը» հավաքեց 23 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...