Զիդանն անցնում է գործի. Ռեալի ամառային տրանսֆերային նպատակը հայտնի է

23:14 11.03.2019

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է թիմում տեսնել ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեին: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շիրան twitter-ի իր միկրոբլոգում: 

Ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիում»: 

Ըստ տեղեկությունների՝ Կանտեն Զիդանի տրանսֆերային գլխավոր նպատակն է: Ամեն դեպքում, «Չելսին» դժվար թե կարողանա գտնել կիսապաշտպանին փոխարինողի, քանի որ  նոր ֆուտբոլիստների գրանցման հետ կապված խնդիրներ ունի: 

27-ամյա Կանտեն տեղափոխվել է «Չելսի» 2016 թվականի ամռանը «Լեսթերից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 35,8 մլն եվրո: 

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 29 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս