Դրոգբա. Մոուրինյուն շարունակում է հիանալի մարզիչ մնալ

17:36 12.03.2019

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան համամիտ չէ այն կարծիքի հետ, որ Ժոզե Մոուրինյուն սպառել է իրեն որպես մարզիչ:

«Ժոզեն հիանալի մարզիչ է: Նա արժանի է աշխատանքը վերսկսելու հնարավորությանը: Հավատում եմ, որ նա դեռ հնարավորություն կստանա: Մոուրինյուն տարված է իր աշխատանքով: «Մանչեսթեր Յունայթեդում» նրա բախտը չի բերել, սակայն նա շարունակում է հիանալի մարզիչ մնալ: Մարդիկ մոռանում են, որ վերջերս նա ՄՅՈւ-ի հետ հաղթեց Եվրոպա լիգայում: Չգիտես՝ ինչու հանկարծ բոլորը սկսեցին ասել, որ Մոուրինյուն սպառել է իրեն»,- Դրոգբայի խոսքը մեջբերել է Omnisport-ը:

Share |

Լրահոս

Loading...