Զիդանի ևս մեկ տրանսֆերային թիրախ հայտնի է

20:13 12.03.2019

The Independent-ը գրում է, որ Մադրիդի «Ռեալը» սկսել է ավելի լրջորեն հետաքրքրվել Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի ծառայություններով:

Աղբյուրը հայտնում է, որ դանիացուն Մադրիդում ցանկանում է տեսնել անձամբ Զինեդին Զիդանը: Ֆրանսիացին երեկ է վերադարձել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին և վերադարձի պայմաններից մեկն էլ եղել է այն, որ թիմում տեսնի բոլոր այն խաղացողներին, որոնց ցանկանում է:

Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 85 մլն եվրո:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 7 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս