Էլ ի՞նչ պետք է անեմ. Ալեգրին` քննադատներին

15:20 13.03.2019

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակից ու քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո պատասխանել է քննադատներին.

«Մենք իդեալական չէինք, բայց հիանալի պահեցինք կենտրոնացումը: Ռիսկ կար, որ ցայտնոտի մեջ կլինենք, քանի որ շատ էին խոսակցությունները քամբեքի մասին: 95 րոպե ունեինք, որպեսզի լուծեինք մեր առջև դրված խնդիրը: Մեզ մոտ դա լավ ստացվեց, թիմն արժանի է շնորհավորանքի:

Ռոնալդուի համար իսկապես շատ տարօրինակ կլիներ Չեմպիոնների լիգայում մրցաշրջանն ավարտել մեկ գոլով: Նա հիանալի խաղաց, բոլոր տղաներն ունեցան իրենց ներդրումը. այդ թվում` երկրպագուները, ովքեր անհավանական աջակցություն ցուցաբերեցին:

Քննադատներն իմ խնդիրը չեն: Էլ ի՞նչ պետք է անեմ: 5 տարվա ընթացքում մենք 4 անգամ դարձել ենք Իտալիայի չեմպիոն, երկու անգամ դուրս ենք եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, 4 անգամ նվաճել ենք Իտալիայի Գավաթը: Ամեն դեպքում, քննադատությունը կարող է նաև առողջ լինել ու ինձ համար դա հետաքրքիր է»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Share |

Լրահոս