Անուշ Գրիգորյանի էմոցիաները հաղթական մենամարտից հետո (տեսանյութ)

12:25 13.03.2019

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցչին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեսանյութ է հրապարակել` ցույց տալով Անուշ Գրիգորյանի էմոցիաները հաղթանակից հետո:

Երեկ հաղթանակ էր տոնել և բրոնզե մեդալ էր ապահովել նաև 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Share |

Լրահոս